Վերադառնալ

«Այբ» ակադեմիան նախաձեռնել էր դասընթացավարների զարգացման ծրագիր

 

«Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես կրթության գերազանցությանը ձգտող  կառույց, կարևորում է ուսուցիչների և տնօրենների կարողությունների զարգացումը և ապահովում նրանց վերապատրաստող մասնագիտական թիմի շարունակական կրթությունը՝ հիմնվելով առաջատար փորձի ու ժամանակակից պահանջների վրա: Հենց այս նպատակով էր «Այբ» ակադեմիան նախաձեռնել դասընթացավարների (վերապատրաստողների) զարգացման ծրագիր, որն իրականացրեց EVINAUX ընկերությունը։

Որակյալ ուսուցումը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեթոդական հմտություններ և առաջնորդական կարողություններ։ Ծրագիրը համադրում էր դասընթացների կառուցման, դրանց արդյունավետ մատուցման և մասնակիցների ներգրավման լավագույն մեթոդները և հիմնված էր գործնական վարժությունների, վերլուծական քննարկումների և իրական դասընթացային իրավիճակների մոդելավորման վրա։

Ծրագրում ներառված էին 14 մասնակից, ովքեր հնարավորություն ունեցան ոչ միայն ուսումնասիրելու նոր գործիքներ ու մեթոդներ, այլև դրանք անմիջապես փորձարկելու՝ կառուցելով և վարելով իրենց սեփական դասընթացները։

Չորսօրյա ծրագիրը շեշտը դրել էր դասընթացավարի հմտությունների զարգացման վրա և ներառում էր հետևյալ կարևոր թեմաները.

  • Ուսուցման հոգեբանությունը և մեծահասակների ուսուցման առանձնահատկությունները,
  • Դասընթացի կառուցման հիմնական տարրերը,
  • Մասնակիցների ներգրավման տեխնիկաները,
  • Դասընթացի գնահատման մեթոդները,
  • Դժվար իրավիճակների կառավարման և հաղորդակցման հմտությունները։

«Դասընթացի արդյունքում իմ մեջ ձևավորվեց բոլորովին նոր պատկերացում վերապատրաստողի դերի մասին. գրեթե ցանկացած թեմայի շուրջ հնարավոր է կառուցել շատ ներգրավող և տարբերվող ուսումնական դասընթաց, եթե այն մանրամասն պլանավորես՝ հաշվի առնելով ամենաչնչին մանրուքները, նախապես ուսումնասիրես լսարանի կարիքներն ու ակնկալիքները և թիրախավորված կիրառես համապատասխան գործիքներն ու մեթոդները»,- պատմում է դասընթացի մասնակից, ԱԲ ծրագրի մշակման բաժնի ղեկավար Անահիտ Հարությունյանը։

Նոր գիտելիքների ու գործիքների ուսումնասիրմանը զուգահեռ՝ մասնակիցները ստացան նաև հետադարձ կապ՝ իրենց ուժեղ կողմերը գնահատելու և բարելավման ուղղությունները հստակեցնելու համար։

Ակադեմիան շարունակելու է ստեղծել գիտելիքի փոխանակման նոր հարթակներ և խթանել կրթական մեթոդների կատարելագործումը։

09.04.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված