«Այբ» կրթական հիմնադրամը մեծապես կարևորում է Արցախի և սփյուռքի մեր սովորողների, ուսուցիչների և հայրենակիցների համար հայալեզու կրթական լավագույն հնարավորությունների հասանելության ապահովմանը։ Մեր բոլոր ծրագրերը, բացառությամբ կոնկրետ մարզերի կամ շրջանների վերաբերող ծրագրերի, հասանելի են նաև մեր արցախցի շահառուների համար։ Ձեզ հարմար ծրագրեր կարող եք գտնել մեր «Ծրագրեր» բաժնում։
«Այբ» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետության ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթավճար (ուսման արժեքի փոխհատուցում):
Հնարավորությունը գործում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար: Կրթավճարի համար դիմելու կարգը կարող եք տեսնել «Այբ» դպրոցի էջում։
«Այբ»-ն առաջարկում է շարունակական կրթության և ինքնազարգացման բազմաթիվ հնարավորություններ նորը սովորելու բոլոր սիրահարների համար՝ անկախ տարիքից։ «Այբ»-ը պարբերաբար հրավիրում է բոլոր մասնագիտական ոլորտների առաջատար մասնագետներին իբրև խոսնակ հանդես գալու հանրության համար բաց «Հաջողության բանաձև» և «Ինքնություն և արժեքներ» զրույց-քննարկումների իր նախագծերի շրջանակում։ Պարբերաբար կազմակերպվում են նաև վարպետության դասեր։
Ինքնակրթության սիրահարների համար մշտապես հասանելի է համաշխարհային ամենամեծ առցանց կրթական շտեմարանի՝ «Քան» ակադեմիայի անվճար հարթակի հայալեզու տարբերակը։ «Այբ» կրթական հիմնադրամը 2017-ից հայերեն է տեղայնացնում հարթակը՝ համաշխարհային կարգի որակյալ կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու բոլորին և ամենուրեք։
«Այբ»-ն իր 17-ամյա գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և իրականացնում միջազգային գործընկերների աջակցությամբ և նրանց հետ գործակցությամբ։
Երիտասարդների շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթը, որն անցնում է imaGen երիտասարդական համաշխարհային նախաձեռնության շրջանակում։ Սա հնարավորություն է մեր երիտասարդների համար զարգացնելու նորարական միտքը, այն վերածելու կենսունակ նախագծի և դրանով լուծելու արդիական ու հանրօգուտ որևէ խնդիր։ Մանրամասները կարող եք տեսնել մեր «Ծրագրեր» բաժնում։
Ուսուցիչների վերապատրաստման հնարավորություններ է առաջարկում «Այբ» ակադեմիան, ուսուցիչների առցանց կրթության անվճար հայալեզու մեծ շտեմարան՝ «Քան» ակադեմիան։ Ուսուցիչների համար հասանելի բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Ուսուցիչներին» բաժնում։
Կրթական նպատակների համար «Այբ» կրթական հիմնադրամի բոլոր դրամահավաք արշավները կարող եք տեսնել և դրանց աջակցել donate.ayb.am-ում։ «Այբ»-ի որոշ ծրագրերի կարող եք աջակցել նաև ռեԱրմենիա հարթակում։ Այս պահին այնտեղ ընթացիկ դրամահավաք է իրականացվում «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի անվճար կրթական ռեսուրսների համալրման համար։
Հաճախ նվիրաբերություն հնարավոր չի լինում կատարել տվյալ պահին համացանցային կապի խափանման պատճառով։ Ուստի տեխնիկական խնդրի դեպքում ևս մեկ անգամ ստուգեք ձեր կապը և նորից փորձեք։ Եթե կրկին խնդիր առաջանա, կարող եք կապ հաստատել հիմնադրամի հետ +374(55) 00 37 16 հեռախոսահամարով։
Ձեր նվիրատվությունը միշտ ուղղվում է բացառապես այն նպատակին, որը նշել եք նվիրատվության պահին։ Եթե նվիրաբերել եք «Կանոնադրական նպատակներին» կամ «Որտեղ ամենից շատ է հարկավոր», հիմնադրամն իրավունք ունի, ըստ տվյալ պահի առաջնահերթությունների և անհրաժեշտության, ինքնուրույն որոշում կայացնելու, թե որ ծրագրին կուղղվի գումարը։
«Բարի ընթրիք» բարեգործական աճուրդների բացմանը և ընթացքին կարող եք հետևել ծրագրի ֆեյսբուքյան և լինկդինյան էջերում։ Նախագծի նպատակը Հայաստանի, սփյուռքի ու Արցախի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալն է: Հավաքված բոլոր միջոցներն ուղղվում են «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները հարկման ենթակա չեն։
Կրթական նախագծերի աջակցության համար «Այբ» կրթական հիմնադրամն առաջարկում է շատ տարբերակներ։
Իբրև անհատ
Իբրև կազմակերպություն
Հիմնադրամի միջոցները գոյանում են անհատ բարերարների, կազմակերպությունների նվիրաբերություններից, դրամաշնորհներից, ծրագրային եկամուտներից, ֆինանսական ներդրումների ադյունքում առաջացած եկամուտներից և այլ մուտքերից։
Կազմակերպություններին «Այբ»-ն առաջարկում է փոխշահավետ համագործակցության տարբեր ձևաչափեր։ Եթե ունեք առաջարկներ կամ ուզում եք իմանալ համագործակցության հնարավոր տարբերակների մասին, այցելեք «Կազմակերպություններին» էջը։ Մեզ հետ գործակցող կառույցներին կարող եք ծանոթանալ կայքի՝ գործընկերների համար նախատեսված բաժնում։
Կրթության վերափոխող ուժը կրող և այն իր գործընկերներին և սովորողներին փոխանցել ցանկացող յուրաքանչյուր անհատ կարող է դառնալ «Այբ» համայնքի մաս։ Դրա համար կան բազմաթիվ հարթակներ։ «Այբ»-ի ծրագրերին, աշխատարաններին, դասընթացներին մասնակցող ուսուցիչները և աշակերտները, որոնք աչքի են ընկնում ակտիվությամբ, նորը սովորելու ու սովորածը փոխանցելու պատրաստակամությամբ, կարող են հավակնել «Այբ»-ի դեսպան-ուսուցչի և դեսպան-աշակերտի կոչումներին։ Սա հնարավորություն է մեծացնելու ձեր ներգրավվածությունը համայնքային և համապետական կրթական գործընթացներում և հայտնի դառնալու որպես մասնագետ, փոփոխության կրող և առաջնորդ։
Ուսուցիչների, սովորողների և կազմակերպությունների համար մեր բոլոր առաջարկները կգտնեք կայքի գլխավոր էջում։
Մեր մասնագետները միշտ ուրախ են քննարկելու ցանկացած առաջարկ։ Կարող եք զանգահարել +374 55003716 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլ․ հասցեով։
«Այբ» կրթական հիմնադրամի համայնքի զգալի մասն ապրում և արարում է արտերկրում։
«Այբ»-ում սպասվող բոլոր նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր կայքի «Միջոցառումներ» բաժնին կամ «Այբ» կրթական հիմնադրամի սոցիալական էջերին։