Միացի՛ր «Այբ»-ի թիմին

«Այբ»-ը մարդիկ են: Մենք մտածում և գործում ենք միասին՝ ձևավորելու միջազգային հարթակներում մրցունակ և ճանաչելի հայկական կրթության մոդել։ Հայաստանը, Արցախն ու սփյուռքն ընդգրկող բազմաթիվ միջազգային ու տեղական գիտակրթական նախագծերը և ընկերական միջավայրը մեր գործը դարձնում են առաքելություն ու ապրելակերպ և ոչ թե սովորական աշխատանք:

Դու կարող ես ունենալ քո ներդրումը կրթության զարգացման մեջ։


Ինչո՞ւ «Այբ»

Կրթության նոր մշակույթ և պատասխանատվություն
Ազգային կրթական և մասնագիտական համայնքի կայացումն ու որակն առանցքային են մեր ու մեր երկրի ապագայի համար: Սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելու մեր նպատակները սնում են այն հավակնոտ, դինամիկ և ստեղծարար միջավայրը, որտեղ կարող ես լինել նաև դու: 

Մենք
Միասին մենք ապահովում ենք բարձրակարգ դասավանդման ստանդարտ և խթանում կրթական գերազանցությունը: Որակյալ կրթության այցեքարտ դարձած «Այբ» անվան հիմքում իրական նվիրյալ մարդիկ են, որոնք տարիներ շարունակ պահպանում են կազմակերպության առաջատար դիրքը:

Անձնական և մասնագիտական աճի հնարավորություն
«Այբ»-ն ունի 15-ամյա պատմություն, փորձառություն և դրանից ծնված կայուն գործունեության միջավայր։ «Այբ»-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն, ինքնաստեղծ, կատարելագործման և անձնական ու մասնագիտական աճի համար բաց ու աշխույժ միջավայր։

Այս պահին «Այբ»-ում թափուր հաստիքներ չունենք

Եթե ցանկանում եք, որ Ձեր թեկնածությունը դիտարկվի հետագայում հասանելի աշխատանքների համար, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին։