Վերադառնալ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

 

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:

Սերգեյ Խաչատրյանը նախ շրջայց կատարեց «Այբ» դպրոցում՝ ծանոթանալով կրթական միջավայրին, դպրոցի պատմությանը և ծրագրերին: Հաջորդած հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Այբ» կրթական հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող նախաձեռնությունները:

Քննարկվեցին նաև երիտասարդների կրթական և մշակութային զարգացման խթանմանը վերաբերող հարցեր:

Ապրիլի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի էր ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված բարեգործական համերգ՝  Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոն նպատակ ուներ միավորելու մշակույթն ու կրթությունը՝ ի նպաստ Հայաստանի կրթական ապագայի։

30.04.2026
Գլխավոր Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված