Վերադառնալ

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

 

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։

20 տարվա ընթացքում «Այբ»-ը համարձակ գաղափարից վերածվել է կենսունակ շարժման՝ ստեղծելով արժեքահեն կրթական միջավայր և ձևավորելով պատասխանատու քաղաքացիների նոր սերունդ։ Գալա ընթրիքը դարձավ առիթ ոչ միայն արժևորելու անցած ճանապարհը, այլև նոր հանձնառությամբ նայելու ապագային։

Երեկոյի ընթացքում կատարված նվիրատվություններն ու խոստումները կազմում են 90 097 000 դրամ և 1 160 000 ԱՄՆ դոլար, որոնք կուղղվեն «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, կրթավճարային ֆոնդի և նպատակային դրամագլխի համալրմանը, նախագծային ուսումնառության աջակցությանը և Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցմանը։

Շնորհակալություն ենք հայտնում գալա ընթրիքի հովանավորներին՝ Henderson Armenia, Barry ընկերություններին, «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատին։ Միջոցառմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում նաև Big Projects, Sharm Holding, Mon Amie ընկերություններին, ինչպես նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, «Այբ» դպրոցի շրջանավարտների «Կամար» երգչախմբին, «Այբ» դպրոցի աշակերտական երգչախմբին (խմբավար՝ Անահիտ Պապայան, կոնցերտմայստեր՝ Աննա Արզումանյան), «Այբ» դպրոցի պարախմբին (ուսուցիչ՝ Անի Գինոսյան), նախագծային ուսումնառության ակումբներին (ծրագրի ղեկավար՝ Սոնա Կոշեցյան, համակարգող՝ Գոհար Հակոբյան) և միջոցառման վարողներին՝ Հերմինե Ստեփանյանին և Հայկ Պետրոսյանին։

Յուրաքանչյուր ներդրում և աջակցություն մեզ համար հնարավորություն է՝ կրթության ուժով վերափոխելու Հայաստանն ու մեր երեխաների ապագան։

15.07.2026
Գլխավոր Նորություններ

«Այբ» կրթական ավանում մեկնարկել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարությունը

Հոկտեմբերի 10-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, «Այբ» կրթական ավանում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը:
20.10.2026

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
15.07.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026
Վերջին Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված