Վերադառնալ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

 

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։

Ծրագիրը ֆինանսավորվում էր «Հ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից։

Միջոցառմանը մասնակցել են «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, վերապատրաստող փորձագետները, ծրագրի մասնակիցները։

«Մենք խորապես գնահատում ենք ուսուցիչների և դպրոցների տնօրենների դերը Հայաստանում կրթության որակը բարելավելու գործում և մեր առաքելությունն ենք համարում նրանց օժանդակելը: Կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստման ծրագրերը «Այբ» հիմնադրամը նախաձեռնում և իրագործում է հենց այս տեսլականով: Սա պարզապես անհատների վերապատրաստման ծրագիր չէ, սա ծրագիր է մարդկանց համար, որոնք, լիահույս ենք, իսկապես վերափոխելու են իրենց դպրոցները մասնավորապես, կրթությունը՝ ընդհանրապես»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը:

Դասընթացը մեկնարկել է 2025 թ սեպտեմբերին և շարունակվել մինչև 2026 թ ապրիլը: Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման հմտություններ, զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքներն ու կարողությունները։

Ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացրել 298 մասնակից, որոնցից ընտրվել է 60-ը: Աշխատանքներն իրականացվել են 2 խմբով՝ համակցված ձևաչափով, ընդհանուր տևողությունը (2 խմբի պարագայում) 252 ժամ, որից 143 ժամն առկա, 109 ժամը՝ առցանց:

ԿԳՄՍՆ անդրադարձ

29.04.2026
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված