Սույն կայքը ստեղծված է «Այբ» կրթական հիմնադրամի («Այբ») կողմից միայն կրթական նպատակներով, բացահայտ պայմանով, որ օգտատերերը համաձայնում են պահպանել հետևյալ ընդհանուր դրույթներն ու պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել։ Ձեր կողմից կայքից տեղեկություններ ստանալը և կայքի օգտագործումը նշանակում են, որ Դուք հաստատում և ընդունում եք այստեղ տեղ գտած բոլոր պայմանները։
1. Կայքի օգտագործումը
ա) Կայքը և դրա բովանդակությունը նախատեսված են միայն անձնական, ոչ առևտրային օգտագործման համար: Դուք չեք կարող օգտագործել կայքը կամ դրա բովանդակությունը որևէ անօրինական նպատակով կամ որևէ կերպ, որը կարող է վնասել, խաթարել կամ խանգարել կայքի կամ դրա հետ կապված ծառայությունների գործունեությունը: Դուք համաձայնում եք, որ կայքում չեք տեղադրի կամ փոխանցի որևէ տեսակի վիրուս, այլ վնասակար կոդ կամ որևէ նյութ, որը որևէ ձևով խախտում կամ ոտնահարում է այլոց իրավունքները, անօրինական է, սպառնացող, չարաշահող, զրպարտիչ, գաղտնիության կամ հրապարակայնության իրավունքները ոտնահարող, գռեհիկ, անպարկեշտ կամ այլ կերպ առարկելի, խրախուսում է քրեական հանցագործություն համարվող վարքագիծ, կարող է առաջացնել քաղաքացիական պատասխանատվություն և վնասել «Այբ»-ի կամ այլ կողմերի կամ այլ կերպ խախտել որևէ օրենք կամ որը, առանց «Այբ» հիմնադրամի նախնական հաստատման, պարունակում է ապրանքների կամ ծառայությունների գովազդ կամ դրանց վերաբերյալ որևէ միջնորդություն:
բ) Դուք չեք կարող առանց «Այբ»-ի նախնական գրավոր թույլտվության օգտագործել ինքնաշխատ միջոցներ, օրինակ՝ բոտեր կամ սկրիպտներ, կայք մուտք գործելու կամ դրա հետ փոխազդելու համար: Դուք պարտավորվում եք մուտք չգործել կայքի պաշտպանված հատվածներ, որտեղ մուտք գործելու իրավունք չունեք, և չօգտագործել ինքնաշխատ կամ ձեռքով կատարվող գործողություններ Կայքում տեղեկույթ որոնելու կամ հավաքելու համար:
գ) Դուք պետք է հարգալից և պատասխանատու վարքագիծ դրսևորեք կայքն օգտագործելիս: Չպետք է օգտագործեք կայքը անօրինական, զրպարտչական, վիրավորական, մարդկանց վնասող, ատելություն սերմանող գործունեություն իրականացնելու նպատակով: Պայմաններով առաջնորդվելիս և կայքն օգտագործելիս Դուք վստահեցնում եք, որ Ձեր գործողությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
դ) «Այբ»-ը չի երաշխավորում որևէ անձի վարքագիծը, գործողությունները, անվտանգությունը, օրինականությունը, պատշաճությունը կամ անձի ինքնությունը:
2. Մտավոր սեփականության իրավունքներ
ա) Եթե այլ բան նշված չէ, կայքում առկա ողջ բովանդակությունը՝ ներառյալ տեքստը, գրաֆիկան, պատկերները, տեսանյութերը, ձայնային նյութերը, ծրագրակազմերը, ապրանքանիշները, պատկերանիշները, մտավոր սեփականության այլ ձևերը («բովանդակություն») և ոչ միայն, «Այբ»-ի կամ այն արտոնագրողների բացառիկ սեփականությունն են և պաշտպանված են մտավոր սեփականության օրենքներով: Դուք ընդունում եք, որ կայքի և նրա բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները, անվանումը և շահերը պատկանում են «Այբ» հիմնադրամին կամ այն արտոնագրողներին:
բ) Կայքում առկա ցանկացած նյութ կարող է օգտագործվել անձնական կամ ոչ առևտրային նպատակով: Օգտատերը չպետք է փոփոխի, վաճառի, վարձով տա կամ ենթալիցենզավորի կայքի կամ բովանդակության որևէ մաս՝ առանց «Այբ»-ի նախնական գրավոր համաձայնության: Կայքում տեղադրված բովանդակությունից քաղվածքներ վերարտադրելիս կայքին հղում կատարելը պարտադիր է։ Հղում կատարելիս «Այբ»-ի գրառումը և դեպի կայքի համապատասխան էջ ակտիվ հղում դնելը պարտադիր են։
գ) Հեղինակային իրավունքի բողոքներ։ «Այբ» հիմնադրամը հարգում է այլոց մտավոր սեփականության իրավունքները: Եթե կարծում եք, որ Ձեր հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը կայքում օգտագործվել է այնպիսի ձևով, որը հեղինակային իրավունքի խախտում է, խնդրում ենք տրամադրել «Այբ»-ի նշանակած գործակալին հետևյալ տեղեկությունները.
i. հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունը կամ լիազորագիր, որը տրված է սեփականատիրոջ անունից հանդես գալու լիազորված անձին.
ii. հեղինակային իրավունքով պաշտպանված այն ստեղծագործության նույնականացումը, որի հեղինակային իրավունքը, ըստ պնդման, խախտվել է.
iii. այն նյութի նույնականացումը, որը, ըստ պնդման, խախտում է հեղինակային իրավունքը կամ անօրինական գործունեության արդյունք է, ուստի ենթակա է հեռացման կամ հասանելիությունից զրկման, ինչպես նաև ողջամտորեն բավարար այնպիսի տեղեկույթ, որը թույլ կտա «Այբ»-ին կարողանալ գտնել պահանջվող նյութը.
iv. սեփականատիրոջ կամ լիազոր ներկայացուցչի կոնտակտային տվյալները՝ ներառյալ հասցեն, հեռախոսահամարը և էլհասցեն:
դ) Ապրանքային նշաններ։ Կայքում ցուցադրված բոլոր ապրանքային նշանները, սպասարկման նշանները, պատկերանիշները և ֆիրմային անվանումներն իրենց համապատասխան սեփականատերերի սեփականությունն են և չեն կարող օգտագործվել օգտատիրոջ կողմից առանց սեփականատիրոջ հստակ գրավոր թույլտվության:
3. Օգտատերերի նյութեր
ա) Կայքում ներկայացնելով կամ տեղադրելով որևէ բովանդակություն՝ ներառյալ մեկնաբանությունները, գրախոսությունները, հաղորդագրությունները և ոչ միայն՝ Դուք «Այբ»-ին տրամադրում եք ոչ բացառիկ, առանց հոնորարների, հավերժական և համաշխարհային լիցենզիա՝ այդ բովանդակությունն օգտագործելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, տարածելու և ցուցադրելու։
բ) Բացառապես Դուք եք պատասխանատու այն բովանդակության համար, որը ներկայացնում եք կամ տեղադրում կայքում: Դուք չպետք է ներկայացնեք կամ հրապարակեք որևէ բովանդակություն, որը զրպարտիչ, անպարկեշտ, անհանգստացնող, ոտնահարող է կամ այլ կերպ է խախտում գործող օրենքները կամ այլոց իրավունքները:
գ) «Այբ»-ն իրեն իրավունք է վերապահում առանց նախնական ծանուցման հեռացնել օգտատերերի ստեղծած ցանկացած բովանդակություն, որը խախտում է սույն պայմանները կամ համարվում անպատշաճ կամ անընդունելի:
4. Հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ ռեսուրսներ: Այս հղումները տրամադրվում են միայն Ձեր հարմարության համար, և «Այբ»-ը պատասխանատվություն չի կրում արտաքին կայքերի բովանդակության և հասանելիության համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ «Այբ»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից երրորդ կողմի կայքերից օգտվելուց առաջացած որևէ վնասի կամ կորստի համար:
5. Երաշխիքների մերժում
ա) Կայքը և դրա բովանդակությունը տրամադրվում են առանց որևէ արտահայտված կամ ենթադրյալ երաշխիքի: «Այբ» հիմնադրամը հրաժարվում է բոլոր երաշխիքներից՝ ներառյալ ճշտության, հուսալիության, մատչելիության, որոշակի նպատակի համար պատշաճության և մտավոր սեփականության իրավունքները չխախտելու երաշխիքները և ոչ միայն:
բ) «Այբ»-ը չի երաշխավորում կայքի կամ դրան առնչվող ծառայությունների անխափան, առանց սխալների կամ անվտանգ աշխատանք:
6. Պատասխանատվություն
ա) Այն չափով, որը թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, «Այբ»-ը և նրա գործադիր տնօրենը, աշխատակիցները, գործակալները կամ արտոնագրողները պատասխանատվություն չեն կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքային կամ պատժիչ վնասի համար, որն առնչվում է կայքը կամ դրա բովանդակությունն օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու հետ:
բ) «Այբ»-ը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է Ձեր տվյալների կամ փոխանցումների չարտոնված հասանելիության կամ փոփոխության հետևանքով:
գ) Օգտատերը պատասխանատու է սեփական գործողությունների և բացթողումների համար, ինչպես նաև պատասխանատվություն է կրում բոլոր այն անձանց գործողությունների և բացթողումների համար, ում մուտքի իրավունք է տրամադրում կայքում:
7. Կիրառելի օրենսդրություն
ա) Սույն պայմանները և կայքի օգտագործմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Ցանկացած վեճ, որը ծագում է սուզ պայմաններից կամ առնչվում դրանց, ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
բ) «Այբ»-ը կարող է ձեռնարկել կիրառելի օրենսդրության սահմաններում ողջամտորեն անհրաժեշտ ցանկացած գործողություն՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
8․ Անձնական տեղեկույթի հավաքում և օգտագործում
ա) «Այբ»-ը կարող է հավաքել օգտատերերից անձնական տեղեկություններ, օրինակ՝ անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները, երբ դրանք կամավոր ներկայացվում են ձևերի, բաժանորդագրությունների կամ կայքում գրանցումների միջոցով: Հավաքված տեղեկույթը կօգտագործվի բացառապես այն նպատակով, որով տրամադրվել է, եթե այլ բան նշված չէ:
բ) «Այբ»-ը կարող է հավաքել նաև ոչ անձնական տեղեկություններ, օրինակ՝ օգտատերերի նախասիրությունները՝ ծառայությունները բարելավելու և բովանդակությունը օգտատերերի հետաքրքրություններին համապատասխանեցնելու համար:
գ) «Այբ»-ը հարգում է օգտատերերի գաղտնիությունը և չի բացահայտի կամ վաճառի անձնական տվյալները երրորդ կողմերին առանց օգտատիրոջ հստակ համաձայնության՝ բացի այն դեպքերից, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է օրինական իրավունքների պաշտպանության համար:
դ) Օգտատիրոջ անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է օգտատիրոջ անձնական տվյալների մշակման վերոնշյալ նպատակների համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
ե) Եթե օգտատերը ցանկանում է, որ իր անձնական տվյալներն այլևս չմշակվեն կայքի կողմից կամ որ դրանք ուղղվեն, պետք է կապ հաստատի «Այբ»-ի հետ կայքում տեղադրված կապի միջոցներից որևէ մեկով:
9. Տվյալների անվտանգություն
ա) «Այբ»-ն օգտագործում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության միջոցներ՝ պաշտպանելու անձնական տեղեկությունները չարտոնված մուտքից, կորստից կամ չարաշահումից: Սակայն համացանցի միջոցով տվյալների փոխանցումը կամ տվյալների էլեկտրոնային պահեստավորումը 100%-ով անվտանգ չէ: Հետևաբար, թեև «Այբ»-ը ձգտում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները, չի կարող բացառել, որ կարող են առաջանալ անվտանգության ապահովման խնդիրներ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ անօրինական միջամտության արդյունքում:
բ) Օգտատերը պատասխանատու է իր հաշվի տեղեկույթի և գաղտնաբառերի գաղտնիության պահպանման համար: «Այբ»-ը պատասխանատվություն չի կրում դեպի անձնական տեղեկույթ որևէ չարտոնված մուտքի համար, որն առաջանում է օգտատիրոջ կողմից իր հաշվի տվյալները չպաշտպանելու հետևանքով:
10. Վճարման պայմաններ
Եթե Դուք վճարում եք կատարում կայքի միջոցով, Ձեր տեղեկությունները հավաքվելու և վերահսկվելու են ոչ թե «Այբ»-ի կողմից, այլ վճարային գործակալության` համաձայն այդ գործակալության գաղտնիության քաղաքականության և կանոնների: