Վերադառնալ

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

 

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպումը մեկնարկեց «Այբ» դպրոցում շրջայցով: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու դպրոցի կրթական միջավայրին, ուսումնական և ստեղծարար տարածքներին, ինչպես նաև «Այբ»-ի կրթական փիլիսոփայության գործնական դրսևորումներին։

Շրջայցից հետո մասնակիցներին ներկայացվեցին «Այբ» կրթական հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, կրթական ծրագրերը և զարգացման տեսլականը։

Ներկայացվեցին նաև «Այբ» դպրոցի գործունեությունը, մասնավորապես՝ դպրոցում ուսուցանվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցի փորձը և  «Այբ» ակադեմիայի՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման ու կրթական առաջնորդության ծրագրերը։

Առանձին անդրադարձ կատարվեց նախագծային ուսումնառությանը՝ որպես աշակերտակենտրոն կրթության կարևոր բաղադրիչի, որն օգնում է զարգացնելու սովորողների համագործակցության, խնդիրների լուծման և ստեղծարար մտածողության հմտությունները։

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կրթության ոլորտի արդիական մարտահրավերները, փոխանակելու փորձ և մտքեր, ինչպես նաև նախանշելու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր ամրապնդելու կրթական համայնքի տարբեր դերակատարների միջև կապերը և խթանելու համագործակցությունը՝ ի նպաստ կրթության որակի շարունակական զարգացման։

10.06.2026
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված