Համայնք

Այբական ամենակարևոր ձեռքբերումը մեր ամուր համայնքն է, մարդիկ, որոնք անգամ աշխարհի ամենատարբեր անկյուններում ունեն մեկ նպատակ՝ կրթությամբ զարգացնել մեր երկիրը։

Կառավարում

Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով՝ ներհամայնքային ընտրության արդյունքում։ ՀԽ ներկայիս կազմը ձևավորվել է 2023-ին, նախագահն է Արամ Փախչանյանը։ 
 
«Այբ» կրթական հիմնադրամի կանոնադրությունը
«Այբ»-ի էթիկայի վերաբերյալ առաջարկները
 ՀԽ ձևավորման կարգը և գործընթացի համառոտ նկարագրությունը

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ
«Այբ»-ի համահիմնադիր, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի անդամ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ

«Սպեցտորգ» ընկերության հիմնադիր
Գործարար 

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ

«Արար» հիմնադրամի ՀԽ անդամ, «Այբ»-ի համահիմնադիր

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ

«Միկշին» ընկերության հիմնադիր-նախագահ
«Երազ» բարեգործական հիմնադրամի ՀԽ անդամ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ

«Գորի Զուչի Մոմջյան» բրենդի համահիմնադիր 

«Այբ»-ի մարդիկ

Այբական գաղափարի շուրջ համախմբված են մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և ձգտում են միասնական ներդրմամբ ստեղծել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր։ 

Արթուր Ջանիբեկյան

«Այբ»-ի նախագծերն ընդլայնվում են, և պատմությամբ, մշակույթով ու բնավորությամբ միավորված մարդկանց գաղափարների միասնականությունը մեզ է՛լ ավելի ուժեղ է դարձնում։

Հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր

«Ստարտափ Արմենիայի» և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրն է, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի հեղինակը։ Նարեկացու գաղափարների կրող է, որի բարերարությամբ է 2018 թվականին Գրիգոր Նարեկացու արձանը կանգնեցվել Վատիկանի պարտեզում։

ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն ըստ «Ֆորբս» ամսագրի մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակի մեջ։ 

Դավիթ Փախչանյան

«Այբ»-ն իրենց ոլորտում կայացած մարդկանց համայնք է, որը միավորված է մեր երկրի ապագան կրթության միջոցով վերափոխելու գաղափարով։

Գործարար, բարերար, ֆիզիկոս

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիրներից, եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը, սովորել Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։

Անահիտ Ադամյան

Այսօրվա կրթությունը վաղվա պետության դեմքն է. հզոր ապագան կերտվում է դպրոցներում։

Տնտեսագետ, բարերար

Անահիտ Ադամյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև «Երևան Մարաթոնի» կազմակերպիչ, 10 տարուց ավել եղել է «Այբ» ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այժմ Civitta Armenia ընկերության բիզնեսի զարգացման տնօրենն է։ Ունի ավելի քան 15 տարվա փորձ բիզնես խորհրդատվության և ռազմավարության մշակման բնագավառում։ Մասնակցել է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի ռազմավարության մշակմանը:
 
Դավիթ Սահակյան

Դպրոցն անվտանգ սխալվելու միջավայր է։

Կրթության կառավարիչ, «Այբ» դպրոցի տնօրեն

Դավիթ Սահակյանը «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի և  «Էորնեկյան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհուրդների անդամ է։ Եղել է «Այբ» դպրոցի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։  

2016-2018 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ 2018 թ․-ից զբաղեցրել է «Այբ» դպրոցի գործառնական տնօրենի պաշտոնը, իսկ 2020 թ․-ից դպրոցի գործադիր տնօրենն է։

Սիրարփի Ղասաբյան

Հաղթում է նա, ով հավատում է իր հաղթանակին։ Իսկ մեզ հավատացել և մեր մեջ ներդրում է ունեցել մի ամբողջ համայնք։

«Այբ» դպրոցի շրջանավարտ,  Reezalt Creative Labs մարկետինգային ընկերության հիմնադիր

Սիրարփի Ղասաբյանը 2011 թ․ ընդունվել է «Այբ» դպրոց։ Սա ամենաշրջադարձային տարին էր, քանի որ հենց այս կետից է սկսվել նրա կյանքի հագեցած ուսումնական և երիտասարդական գործունեության փուլը։ 

2013 թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել համալսարան, իսկ 2017 թ․ հիմնադրել իր առաջին բիզնեսը՝ Reezalt Creative Labs մարկետինգային ընկերությունը, որը լավագույններից է ոլորտում։

Տ. Մեսրոպ քահանա Արամյան

Կրթութեան գլխաւոր առաքելութիւնն է սովորողի սրտում վառել ընդմիշտ ճանաչելու կրակը եւ նրան դարձնել ճշմարտութեան յաւերժ փնտրող:

Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, հասարակական գործիչ և ուսուցիչ

Տ. Մեսրոպը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան բակալավրիատ) հեղինակն է և հոգաբարձության խորհրդի հիմնադիր նախագահը, «Այբ» և FAST հիմնադրամների համահիմնադիր, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի գլխավոր խմբագիրը և հիմնադիր տնօրենը, «Վեմ» ռադիոկայանի հիմնադիրը և տնօրենը, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը, սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակը։ 
 
Անահիտ Հովհաննիսյան

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որ կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար» (Ն. Մանդելա)

Անահիտ Հովհաննիսյանը 2011 թ․-ից «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայախմբի ղեկավարն է, 2014 թ․-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս, իսկ 2022 թ․-ից՝ «Այբ» կրթական հիմնադրամի ««Այբ» ակադեմիա» բաժնի ղեկավարը։ 

Բանասեր է, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2021 թ. ավարտել է Հարվարդի առցանց բիզնես դպրոցի «Դպրոցի կառավարում և առաջնորդություն» դասընթացը։ 
 
Ռազմավարական բարերարներ

Այբական գաղափարի շուրջ համախմբված են մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և ձգտում են միասնական ներդրմամբ ստեղծել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր։

Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Արթուր Ջանիբեկյան
Դավիթ Փախչանյան
Սերգեյ Համբարձումյան
Դավիթ Յան

Մեր թիմը

«Այբ»-ի հիմքում ընկած գաղափարները համախմբել են լավագույն թիմին, որի յուրաքանչյուր անդամի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ իրականություն են դառնում «Այբ»-ի ռազմավարական և ոլորտային տարբեր ծրագրերը։