Վերադառնալ

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկը

 

Հայտարարում ենք «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։  Ծրագրի նպատակն է հաջորդ սերնդի դպրոցի առաջնորդների հզորացումը՝ նպաստելով տնօրենների թափուր հաստիքների համալրմանը Հայաստանի ավելի քան 300 դպրոցներում։

Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն կունենան հմտանալու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման մեջ,   զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։

Հրավիրում ենք մասնակցելու բոլոր այն անձանց, որոնք՝

  • բավարարում են «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջներին,
  • ունեն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) կամ նախատեսում են հավաստագրման գործընթացում ներգրավվել մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը,
  • նախատեսում են դիմել ներկայում տնօրենի թափուր հաստիքի համար:

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, հարստացվել «Այբ»-ի միջազգային գործընկերոջ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE) հետ համագործակցությամբ և փորձարկվել 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։ Ծրագրի մասնակիցների արձագանքին ծանոթացեք այստեղ։

Ծրագրի նոր փուլը ֆինանսավորվում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից։

Վերապատրաստումը մեկնարկելու է հոկտեմբերին և տևելու 7 ամիս: Այն անցկացվելու է երկու խմբով՝ 30-ական մասնակցով, և հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումներով: Առցանց հանդիպումները նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Առկա հանդիպումները տեղի են ունենալու Երևան քաղաքում 4 անգամ՝ յուրաքանչյուրը 3-օրյա տևողությամբ:

Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է: Առկա հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։

Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ընտրելու է «Այբ» կրթական հիմնադրամի ձևավորած հանձնաժողովը:

Ծրագիրը բարեհաջող ավարտելու և ավարտական աշխատանքի՝ ծրագրի պայմաններին համապատասխանելու պարագայում մասնակիցները կստանան ավարտական փաստաթուղթ։

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է լրացնեն էլեկտրոնային հայտադիմում՝ անցնելով այս հղմամբ։


Հայտադիմումին կից պետք է ներկայացնել՝

  • ինքնակենսագրական,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր (առկայության դեպքում) կամ հավաստագրման գործընթացի մեկնարկումը հավաստող հիմք։

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը՝ ժամը 18։00-ն։  Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլհասցեին:

04.07.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված