Վերադառնալ

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

 

Գագիկ Գրիգորյանը (Վարդանիչը) ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, միջազգային օլիմպիադաների ժյուրիի անդամ է և ֆիզիկայի օլիմպիադաների հայաստանյան թիմերի ղեկավարը։  «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու» միջազգային մրցույթի պաշտոնական ներկայացուցիչն է։ 1983 թվականից Ֆիզմաթ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ և գիտաշխատող է, իսկ 2011 թվականից՝՝ «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ։


Գիտնականից՝ ուսուցիչ

«Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան»,– ասում է Գագիկ Գրիգորյանը։


Ֆիզմաթ դպրոցում գիտական աշխատանքին զուգահեռ Գագիկ Գրիգորյանը վարել է խմբակներ։ Խմբակները, լինելով դասերից անկախ և առանց պարտավորությունների, իրենց շուրջ էին համախմբում ինչպես Ֆիզմաթ դպրոցի սաներին, այնպես էլ այլ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված և բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների։ Ձևավորված աշակերտական համայնքը նպատակ ուներ միասին հանրօգուտ գործունեություն ծավալելու։ Այս հարցում խմբի ղեկավարի, այնուհետև ուսուցչի աջակցությունը ահռելի մեծ էր։ 

Դասավանդել սկսել է հանգամանքների բերումով, երբ Դավիթ Յանի և  Արամ Փախչանյանի դասարանը մնացել էր առանց ֆիզիկայի ուսուցչի։ Հերթական կոնֆլիկտից հետո ուսուցիչը հեռացել էր դասարանից և խոստացել չվերադառնալ։ Սակայն վերադարձել էր և գրատախտակին կարդացել իրեն ուղղված տեքստը՝ «Дал слово – держи»։ Այսպես անխուսափելի էր դարձել ուսուցչի փոփոխությունը, գիտելիքի պահանջն ու բարձր սանդղակն էլ՝ հստակ սահմանված։ Այդ սանդղակին, ուղղակի, հասնել էր պետք։


Կարողանալ պատասխանել աշակերտի հարցերին

Ցանկացած ուսուցիչ պետք է կարողանա պատասխանել աշակերտի անդադար ավելացող հարցերին։ Գիտելիք ձեռք բերելու ընթացքում առաջանում են հարցեր, որոնց չպատասխանելու դեպքում և՛ հարցն է կորչում, և՛ աշակերտը։ Միևնույն ժամանակ պետք է կարողանալ այնպես պատասխանել, որ աշակերտները մնան թեմայով հետաքրքրված, գնան կարդան, ուսումնասիրեն և գան քննարկելու։ 

Այսօրվա ուսուցիչների խնդիրներից մեկը աշակերտի հարցերն անգիտակցաբար կանխելու մեջ է։ Ուսուցչի՝ աշակերտի ինքնուրույն մտածողությունը խոչընդոտելու վախը սպանում է հարց տալու միջավայրի ձևավորման նրա ունակությունը։ Սրա վրա էլ, կարծում եմ, պետք է սկսենք աշխատել։ Իսկ եթե մենք ունենք ուսուցիչներ, որոնք աշակերտին զուգահեռ աշխատում են հարցերին պատասխաններ գտնելու, գիտելիքների ու հմտությունների պաշարն անդադար համալրելու վրա, պատկերը միանշանակ այլ է։


Ուսուցչի մեծագույն պարգևը

Ցանկացած ուսուցչի համար մեծագույն պարգևը աշակերտի հաջողություններն են։ Այն ցանկությունների իրականացումը, որոնց ձևավորման գործում գուցե մեծ ազդեցություն է ունեցել ուսուցիչը։ Ուշագրավ է այն, որ շրջանավարտների հետ պահպանվում է կապը և միասին նոր կրթական հարթակներ ստեղծելու, նոր հաջողությունների հետևից գնալու մեծ ցանկությունը։


Արժեհամակարգ ձևավորող ուսուցիչներ

Հաճախ եմ հիշում համալսարանական տարիներին հանդիպած մարդկանց։ Ուրախ եմ, որ շատերի հետ բախտ է վիճակվել շփվել, բայց չեմ մոռանա 5-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչուհուն։ Կարծում եմ՝ հենց ինքն էլ պատճառ եղավ մասնագիտական ուղիս հստակեցնելու գործում։ Հանգամանքների բերումով ուսուցչուհիս ինձ էր վստահել 3-րդ և 4-րդ դասարանցիների ստուգողական աշխատանքների ստուգումը։ Հիմա չնչին ու զավեշտալի թվացող իրականություն է, բայց 5-րդ դասարանի երեխայի համար մեծ մոտիվացիա էր։

20.09.2022
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված