Վերադառնալ

Դիլիջանի կենտրոնական դպրոցը․ երկու ընկերների կրթական ուղին

 

2013 թվականն էր։ Դիլիջանը՝ իր անտառներով, լեռներով ու մշուշով, սովոր էր խաղաղ առօրյային, երբ քաղաքում բացվեց մի դպրոց, որ պիտի փոխեր ոչ միայն կրթական, այլև համայնքային կյանքը։ «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համատեղ հիմնադրեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

Այս տարվա սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցում գործում է նաև ավագ բաղադրիչը։ Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ստանալով համաշխարհային մակարդակով մրցունակ կրթություն հենց իրենց քաղաքում։

Վահագնի ու Հարությունի դպրոցական ուղին սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցում և շարունակվեց արդեն Երևանում՝ «Այբ» ավագ դպրոցում։ Տասնմեկ տարվա ուսման ճանապարհը նրանց համար դարձավ ոչ միայն գիտելիքի, այլև ընկերության ամրացման պատմություն։


Վահագն««Այբ»-ից մի կտոր ինձ հետ կտանեմ Սորբոն»

Վահագն Ալոյանը Երևանից տեղափոխվեց Դիլիջան՝ ծնողների աշխատանքի բերումով։ Դիլիջանի կենտրոնական դպրոց ընդունվելու պահը նրա համար հիշարժան էր ապագա դասղեկը հարցազրույցի ժամանակ խոսում էր մոլորակներից՝ թեմա, որը Վահագնին գրավել էր դեռ մանկուց։

Տարիների ընթացքում ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունը վերածվեց մասնագիտական երազանքի։ Այսօր արդեն շրջանավարտ՝ նա պատրաստվում է շարունակել ուսումը Սորբոնում և ապագայում մասնագիտանալ աստղաֆիզիկայի ոլորտում։

««Այբ»-ից հինգ-վեց հոգի էլ ինձ հետ շարունակելու են ուսումը Սորբոնում։ Դա ինձ համար մեծ ուրախություն է։ Կարող եմ ասել՝ ինձ հետ այնտեղ կտանեմ նաև «Այբ»-ից մի կտոր»,— ասում է նա։

Բայց Վահագնի պատմությունը միայն գիտության մասին չէ։ Նա հիշում է ազգային պարի դասերը առաջին հայացքից անտարբերություն առաջացնող այս առարկան ընկեր Մեսրոպի շնորհիվ դարձավ բացահայտում։ «Պարի գաղափարն ու խորությունը հենց «Այբ»-ում հասկացա պարը պարզապես ժամանցի միջոց չէ. ազգային մշակույթը կարող է դառնալ ինքնության ձևավորման կարևոր մաս»,— ասում է Վահագնը։


Հարություն.երաժշտության և ազգային արժեքների ճանապարհը

Հարություն Քոչարյանը Դիլիջանի կենտրոնական դպրոց տեղափոխվեց  երկրորդ դասարանում։ «Տարբերությունը հսկայական էր։ Գրատախտակին կավիճով չէինք գրում, այլ մատով։ Բացի այդ, դասընթացների բազմազանությունն ու դասավանդման ձևը լրիվ այլ մակարդակի էին»,— հիշում է նա։

Հինգերորդ դասարանից երաժշտությունը դարձավ նրա կյանքի անբաժան մասը։ «Երաժշտությունն ինձ համար ոչ միայն հոբբի էր, այլև ինքնության մի մաս։ Իսկ ազգային պարը, կարելի է ասել, իմ ազգային մտածողության կերտման հիմքերից մեկն է եղել»,— ասում է Հարությունը։

Այսօր նա արդեն ապրում է Երևանում։ Սակայն վստահ է, որ Դիլիջանում ավագ դպրոցի բացումը մեծ խթան կլինի, որ երեխաներն իրենց լավագույն տարիները անցկացնեն հենց հարազատ քաղաքում և ունենան ուժեղ մեկնարկ ապագայի համար։


Ընկերություն, որ դիմացել է տարիների փորձությանը

Հարությունն ու Վահագնը ոչ միայն համադասարանցիներ են, այլև տասնմեկ տարվա ճանապարհ անցած ընկերներ։ «Այբ»-ը նրանց համար դարձավ այն միջավայրը, որտեղ կրթությունը դուրս էր գալիս դասագրքերի սահմաններից։ Այնտեղ ձևավորվեցին կապեր, որոնք կարող են ուղեկցել ամբողջ կյանքում։


Վահագնի նոր նպատակները

Վահագնի խոսքով՝ իր ամենամոտ ընկերների մեծ մասը հենց «Այբ»-ից են։ «Թվում է, թե պատճառը պարզ է մենք ամեն օր շատ ժամեր ենք անցկացնում միասին և այդպես արագ դառնում ենք մոտիկ ընկերներ։ Բայց իրականում մեզ միավորում է «Այբ»-ի համայնքը»,— ասում է նա։

Նրա կարծիքով՝ Դիլիջանում ավագ դպրոցի բացումը մեծ նշանակություն ունի թե՛ քաղաքի, թե՛ երեխաների համար։ «Այբ»-ում նա հատկապես կարևորում է բազմակողմանի զարգացումը։ «Դպրոցում գիտելիք ես ստանում տարբեր առարկաներից։ Նույնիսկ այն, ինչ սկզբում հետաքրքիր չէր թվում, հետո սկսում ես սիրել ու հասկանալ։ Այդ ժամանակ էլ զգում ես, թե որքան կարևոր է կրթված մարդու համար լինել բազմակողմանի զարգացած»,— ընդգծում է Վահագնը։


ՀարությունԴիլիջանի ապագայի մասին

Հարությունը վստահ է, որ Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ բաղադրիչը մեծ ազդեցություն է թողնելու աշակերտների վրա։ «Այստեղ զարգանում են ոչ միայն գիտելիքները, այլև ազգային գաղափարները, հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունը»,— ասում է նա։

Նրա համոզմամբ՝ կրթությունը երկրի ու քաղաքների զարգացման հիմնասյուներից է։ «Հայաստանի համար պարզապես անհրաժեշտ են լավ կրթված կադրեր, որոնք կարող են առաջ տանել երկիրը»,— ընդգծում է Հարությունը։

Նա կարևորում է նաև, որ կրթական նման հնարավորություններ բացվեն ոչ միայն Դիլիջանում, այլև Հայաստանի մյուս քաղաքներում։ «Ավագ դպրոցի բացումը Դիլիջանում շատ կարևոր քայլ է։ Սա հնարավորություն կտա, որ երեխաները երկար ժամանակ մնան իրենց քաղաքում և իրենց պոտենցիալը ներդնեն այստեղ։ Դա հզոր խթան կլինի քաղաքի զարգացման համար»,— ասում է նա։

05.09.2025
Գլխավոր Պատմություններ

Երազանքների ճանապարհով․ երեք արցախցի աշակերտների պատմությունները «Այբ»-ում

Այսօր պատմելու ենք աշակերտներից երեքի՝ Արամի, Դիանայի և Արսենի ուղու մասին․ բարդ իրականությունից դեպի նոր, երբեմն անծանոթ, բայց միանգամից ընդունող և հնարավորություններով լի դպրոցական կյանք։ Երեքն էլ տարբեր փորձառությամբ, տարբեր երազանքներով, բայց միևնույն հավատով են եկել «Այբ»՝ կրթություն ստանալու, հասունանալու ու սեփական ճանապարհը կառուցելու նպատակով:
17.07.2025

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում «Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
04.06.2025

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025
Վերջին Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված