Այսօր «Այբ»-ում գործում է ոչ միայն աշակերտական երգչախումբ, այլև շրջանավարտների «Կամար» երգչախումբը, որն իր անվանումով խորհրդանշում է կապն ու կամուրջը շրջանավարտների սերունդների միջև։
Ավելի մանրամասն զրուցել ենք Անահիտ Պապայանի հետ, ով ղեկավարում է թե՛ աշակերտական, թե՛ շրջանավարտների երգչախմբերը, և Շուշան Դավեյանի հետ, ով որպես շրջանավարտ շարունակում է երգել երգչախմբում ու «Այբ» համայնքի ակտիվ անդամ է։
«Այբ» կրտսեր դպրոցի դասվարական խմբի ղեկավար Հայարփի Սաղաթելյանի համար ուսուցչի առաքելությունն ավելին է, քան պարզապես դասավանդելը։ Մի ճանապարհ է, որտեղ մանկավարժն ու աշակերտը միասին են աճում՝ ստեղծելով ազատության և ինքնաճանաչման միջավայր։ Նրա կարծիքով՝ «Այբ»-ի հիմքում ընկած է հենց այս մոտեցումը, որը թույլ է տալիս երեխաներին ոչ միայն սովորել, այլև ճանաչել իրենց շրջապատող աշխարհը և դառնալ սեփական հաջողության հեղինակները։
Այս տարվա սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցում գործում է նաև ավագ բաղադրիչը։ Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ստանալով համաշխարհային մակարդակով մրցունակ կրթություն հենց իրենց քաղաքում։
Այսօր պատմելու ենք աշակերտներից երեքի՝ Արամի, Դիանայի և Արսենի ուղու մասին․ բարդ իրականությունից դեպի նոր, երբեմն անծանոթ, բայց միանգամից ընդունող և հնարավորություններով լի դպրոցական կյանք։ Երեքն էլ տարբեր փորձառությամբ, տարբեր երազանքներով, բայց միևնույն հավատով են եկել «Այբ»՝ կրթություն ստանալու, հասունանալու ու սեփական ճանապարհը կառուցելու նպատակով:
Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում
«Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը: