Վերադառնալ

Առավոտ լուսո. Մերի Հովսեփյան, Անահիտ Հովհաննիսյան

 

«Առավոտ լուսո»-ի տաղավարում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն և կրթության փորձագետ Մերի Հովսեփյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի խորհրդատու-փորձագետ, «Այբ» դպրոցի հայերենի առարկայախմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն ամփոփեցին նախորդ տարվա ընթացքում տարբեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում ավելի քան 1500 ուսուցչի հետ տարված վերապատրաստման և շարունակական մենտորական աշխատանքները։

Դիտել հաղորդումը

«Իրականության մեջ եթե ցանկանում ես, որ երեխան լինի սովորող, դպրոցը պետք է լինի սովորող և ուսուցիչը պետք է լինի սովորող։ Եթե դու ինքդ, լինելով ուսուցիչ, զարգանում ես, դու օրինակ ես նաև քո աշակերտի համար։ Եվ ցույց ես տալիս, որ մարդը սովորում է ամբողջ կյանքի ընթացքում։ Որևէ լավ տեղ հասնելու համար դու պետք է զարգանաս։ Եվ այս առումով, կարծում եմ, ամենաէական փոփոխությունը, որը կատարվում է ուսուցիչների մտածելակերպի մեջ, հենց շարունակաբար զարգանալու և վերափոխվելու միտումն է ու ցանկությունը» (Մերի Հովսեփյան)։

«Մեր հիմնական նպատակը ուսուցչական փորձառնական համայնք ձևավորելն է։ Շարունական մենտորության արդյունքում մարզերում, որտեղ հիմնականում ծավալվում է մեր աշխատանքը, մենք ունենք այնպիսի ուսուցիչներ, որոնք արդեն հասել են այն աստիճանին, որ մեկ վերապատրաստման փուլից հետո կարող են մենտոր լինել իրենց դպրոցում։ Արդյունքում հանրապետությունում ստեղծվում է մի մշակույթ, երբ ուսուցիչները պատասխանատվություն են կրում իրենց գործընկերների համար» (Անահիտ Հովհաննիսյան)։

22.04.2024
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված