Վերադառնալ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

 

Սիրելի՛ ուսուցիչներ, «Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ և երախտագիտություն հայտնում յուրաքանչյուրիդ սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:

Սա ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու ուսուցչի դերը և հաստատելու մեր անվերապահ աջակցությունը մրցունակ, նորարար, արժեքներ ձևավորող մանկավարժներ և կրթության կառավարիչներ ունենալու հարցում:

«Այբ» կրթական հիմնադրամը շուրջ երկու տասնյակ տարի շարունակ իր համայնքի ու աջակիցների ներդրումներով բազմաթիվ կրթական ծրագրեր է իրականացրել մեր երկրում, սփյուռքում ու Արցախում՝ առաջնորդվելով Հայաստանը կրթությամբ վերափոխելու իր առաքելությամբ: Այդ ծրագրերում ուսուցիչների կարողությունների զարգացումն ու մասնագիտական ուժեղ համայնքի ձևավորումն առանցքային նշանակություն ունեն: Հիմնադրամը՝ որպես ոլորտում առաջատար, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ուսուցիչների համար՝ հիմնվելով Արարատյան բակալավրիատի շրջանակում ուսուցիչների զարգացման հայեցակարգի վրա, որ մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Վերջին տարիներին միջազգային ու պետական տարբեր կառույցների հետ մեր իրականացրած ծրագրերը՝ Տավուշի հանրակրթական դպրոցներում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման շրջանակում վերապատրաստումներից մինչև նախագծային ուսուցման վերապատրաստումները մարզերում ու կրթության կառավարիչների համար դասընթացները, արտահայտում են մեր հանձնառությունը՝ ունենալու ժամանակակից հմտություններով ու կարողություններով օժտված մանկավարժներ ու առաջնորդներ: «Այբ»-ում մենք հավատում ենք, որ արժեքների վրա հիմնված որակյալ կրթությունն է այսօրվա մեր բազմաթիվ մարտահրավերների պատասխանը։ Ուստի հոկտեմբերի 25-26-ին Հայաստանի և աշխարհի առաջատար կրթական փորձագետների մասնակցությամբ կազմակերպում ենք երկօրյա համաժողով և 30-ից ավելի գործնական աշխատարաններ ուսուցիչների համար:

Սիրելի՛ ուսուցիչներ, դուք կրթության շարժիչ ուժն եք և վերափոխման այն կետը, որտեղից կարող է փոխվել ապագան: «Այբ»-ը նույնպես ստեղծվել է նվիրյալ ուսուցիչների շնորհիվ, որոնք տարիներ առաջ մեր հիմնադիրներին փոխանցել են կրթության կարևորությունը՝ փոխելով բոլորի ճակատագրերն ու ընդմիշտ կապելով դրանք կրթության հետ: Հենց այս համախմբման արդյունքում է այսօր «Այբ»-ը շարունակաբար աջակցում հայկական կրթական համակարգի զարգացմանը՝ լավագույն կրթության հնարավորություն ստեղծելով բոլորի համար:

05.10.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված