Վերադառնալ

Երազանքի իրականացում ԲՈՒՄ-ում

 

Մրցույթների բաժնի համակարգող Նինա Հոբոսյանը 2009 թվականից ի վեր ներգրավված է «Այբ»-ի բնագիտական մրցաշարերի կազմակերպման մեջ։ Տասից ավելի անգամ կազմակերպված Պատանի քիմիկոսների մրցաշարը, երկու անգամ՝ Ուսանող քիմիկոսների մրցաշարը և այս տարի արդեն Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարը կյանքի են կոչվել նրա և թիմի ջանքերի, աշխատանքի շնորհիվ։

«Գիտության ԲՈՒՄերանգ» խորագրի ներքո անցած Բնագիտության ուսանողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որ տեղի ունեցավ 2022 թ. ապրիլի 23-ին, հարթակ էր դարձել նաև մրցաշարի ամենադիտարժան մասերից մեկի՝ գիտամարտի համար։ Այս անգամ զեկուցողի և ընդդիմախոսի դերում ժյուրիի անդամներն էին՝ Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ) և Վարդան Սարգսյանը (PMI Science գիտահետազոտական կենտրոն), իսկ որպես գրախոս հանդես եկավ Նինա Հոբոսյանը։


Տարիների սպասումից հետո երազանքն իրականություն է դառնում

Բառերով չես փոխանցի այն դրայվը, հաճույքն ու մասնակիցների նկատմամբ հարգանքը, որ զգում ես այս մրցաշարի գիտամարտերում։ Թեև ժյուրիի անդամների հետ այս մարտն ինքնաբուխ ստացվեց, շատ ուրախ եմ, որ ի վերջո ես էլ այս ձևաչափով խաղալու երազանքս իրականություն դարձրի։ Կուզենայի ինձ փորձել նաև զեկուցողի դերում․ երբ ամենից շատ հարցերը քեզ են տալիս, այդ ժամանակ լրիվ ուրիշ ոգևորություն ես ապրում։


Բազմաթիվ մարտավարությունների ականատես լինելու առավելությունը․ ինչպես են գործում լավագույնները

Փորձառու թիմերն իրենց խաղաոճն ունեն․ առաջին իսկ քայլով, ըստ նախասիրությունների, բաշխում են աշխատանքը՝ առանց ամեն ինչ մեկ հոգու պատվիրակելու։ Մի փոքր հետազոտությունից հետո կայանում է երկրորդ հանդիպումը․ հենց այս ժամանակ են թիմի անդամները վերջնական հստակեցնում իրենց դիրքորոշումը հոգեհարազատ թեմայով պատասխանատվություն վերցնելու գործում։ Երբ դերերի բաշխումը ճիշտ է կատարվում, բոլորը բոլորի գործը գիտեն և միմյանց լրացնում են։


Բնագիտության ուսանողական մրցաշարը (ԲՈՒՄ) բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված նոր նախաձեռնություն է՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն սովորող ուսանողների համար։

01.05.2022
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված