Վերադառնալ

Փոխըմբռնման հուշագիր «Ստարտափ Արմենիա»-ի հետ

 

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի («Ստարտափ ակումբ» ծրագիր) և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի (ԱՀԿԾ) շրջանակում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն անցկացնելու է «Հետազոտական հմտություններ» (Research Skills) և «Նախագծային մտածողություն» (Design Thinking)  դասընթացները ԱՀԿԾ-ի բոլոր մասնակիցների համար։

ԱՀԿԾ-ի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու վերլուծական հմտությունները, քննադատական մտածելակերպը, սովորելու գրագետ աշխատել տվյալների հետ, առաջ բերելու հետաքրքիր գաղափարներ և մշակելու դրանց իրագործման մեխանիզմներ։ 

«Այբ» հիբրիդային կրթությունը մրցունակ և համապարփակ կրթական ծրագիր է, որ հիմնված է Արարատյան բակալավրիատի վրա։ ԱՀԿԾ-ի առաջին փուլին մասնակցում է 66 աշակերտ. 43-ը՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Արցախից, 23-ը՝ Երևանից։ 

08.04.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված