Վերադառնալ

Պատանի քիմիկոսների մրցաշարից՝ քեմինֆորմատիկա

 

Կհարցնեք՝ ի՞նչ հատման կետ կարող են ունենալ Պատանի քիմիկոսների մրցաշարն ու քեմոինֆորմատիկայի բութքեմպը։ Այդ հատման կետում կանգնած է 2020 թվականին Պատանի քիմիկոսների մրցաշարի հաղթող թիմի ավագ, իսկ այժմ քեմոինֆորմատիկայի բութքեմպի մասնակից Գևորգ Ավանեսյանը։


Քեմոինֆորմատիկայի մասին

Քեմոինֆորմատիկան միավորում է դեղերի քիմիան և ծրագրավորումը։ Դեղերի քիմիայի դասերին սովորում ենք ինչպես դեղը սկզբից մինչև վերջ արտադրել և հասցնել իր նպատակին, իսկ ծրագրավորումն էլ օգնում է հեշտացնելու դեղագործական աշխատանքը։ Նման ոլորտային միավորումը թույլ է տալիս համակցված կատարել դեղագործական վերլուծությունները և ստեղծել դեղի մեր մոդելը։


Բութքեմպի մասին


Բութքեմպը, պատկերավոր ասած, մի պատ է, որին ամեն դասընթացի հետ ինձ համար մի նոր բան եմ ավելացնում։ Ու թեև վերջնարդյունքը դեռ տեսանելի չէ, արդեն պատկերացնում եմ՝ ինչ կարող է ստացվել վերջում։ Ամեն դասընթացի ինձ համար մի քանի բան եմ առանձնացնում՝ վերջում դրանք օգտագործելու մտադրությամբ։ Դասերը հիմնականում գործնական են․ դեղագործությունից սովորած տեսականը ծրագրավորման միջոցով կիրառում ենք գործնականորեն։ Համակցումը շատ լավ է ստացվում։ Ե՛վ տեսական, և՛ գործնական տեսանկյունից սկսում ես ամեն ինչ հասկանալ, գնահատել։ Այս ճյուղի շուրջ դասընթացները շատ քիչ են, մինչդեռ այն, ինչ սովորում ենք, շատ օգտակար է լինելու թե՛ հետագա գործունեության մեջ, թե՛ հետազոտական աշխատանքներում։ Շատ կարևոր թվային վերլուծական մեթոդներ ենք սովորում, որոնք այլ տեղ չես սովորի։


Պատանի քիմիկոսների մրցաշարի մասին

Պատանի քիմիկոսների մրցաշարն ինձ բերեց քիմիայի աշխարհ, օգնեց լինելու մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես ավելի հեշտ եմ ներգրավվում տարբեր դասընթացներում։


«Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի մասին

«Այբ»-ի բոլոր ծրագրերին կողմ եմ․ հասկանում եմ, որ դրանք ժամանակակից խնդիրներ են փորձում լուծել։ Քեմոինֆորմատիկան էլ դրանցից մեկն է։ Որտեղ կա խելք, այնտեղ պետք են նոր բաներ, նոր ու ժամանակակից հմտություններ։


Քեմոինֆորմատիկայի բութքեմպն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի, «Denovo Sciences»-ի և FAST-ի (Foundation for Armenian Science and Technology) համագործակցությամբ։ Ծրագրի գործընկեր է նաև հիմնադրամի քիմիական մրցաշարերի մշտական գործընկեր SolarOn-ը։

13.01.2022
Գլխավոր Պատմություններ

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում «Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
04.06.2025

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025
Վերջին Պատմություններ

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված