Վերադառնալ

Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող

 

2022 թվականի Պատանի քիմիկոսների մրցաշարում (ՊՔՄ) հաղթող ճանաչվեց «Հերացի» թիմը։ Կիսաեզրափակիչ փուլի մասնակից 10 թիմերից 4-ը մասնակցեցին մայիսի 8-ին կայացած եզրափակիչում, որը տեղի ունեցավ «Այբ» դպրոցում։

Հաղթողի 4 հավակնորդ թիմերն էին՝

  • «Ալմաստը» (Վաղարշապատ),
  • «Լույսը» (Վանաձոր),
  • «Հերացին» (Երևան),
  • «Ֆոտոնը» (Գյումրի)։

Գիտամարտերի ընթացքում բանավեճի առարկա էին դարձել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անվտանգությունը լաբորատոր պայմաններում, գաղութացումը Մարսի վրա,  կանաչ քիմիայի պահանջներին բավարարող սկզբնական նյութերի սինթեզը և այլ հետաքրքիր առաջադրանքներ: Մրցաշարի գիտական բանավեճի ձևաչափը թեև թիմային է, բայց թույլ է տալիս առանձնացնել նաև մասնակիցների անհատական որակները։

Անհատական խաղով առանձնացան՝

  • Ավետ Բաղդասարյանը՝ լավագույն գրախոս («Լույս»),
  • Դավիթ Հակոբյանը՝ լավագույն ընդդիմախոս  («Հերացի»),
  • Վարդան Ասատրյանը՝ լավագույն զեկուցող  («Հերացի»)։

Սերնդափոխությունն այս մրցաշարի լավագույն ավանդույթներից է․ հատկանշական էր այս տարի նաև ժյուրիի կազմի ընտրությունը։  Գնահատողների թվում էին ոչ միայն ոլորտի փորձառու մասնագետներ, այլև մրցաշարի նախորդ տարիների հաղթող մասնակիցներ։ Համլետ Խաչատրյանը, Րաֆֆի Շահմուրադյանը, Գևորգ Ավանեսյանը, Զոհրաբ Բոյաջյանը, Տիգրան Ծատուրյանը մասնակցել են «Այբ»-ի բնագիտական բոլոր մրցաշարերին՝ ՊՔՄ-ին, Ուսանող քիմիկոսների մրցաշարին և Բնագիտության ուսանողական մրցաշարին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի հաջողության իր պատմությունն այս մրցաշարերում և այս տարի հնարավորություն ունեցավ ՊՔՄ-ում ներգրավվելու նաև ժյուրիի անդամի դերում։

Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն անցավ գլխավոր գործընկերներ SolarOn-ի և ПрофХолод-ի աջակցությամբ։

Մրցաշարն անցնում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2010 թվականից ի վեր։ Այն միավորում է 9-12-րդ դասարանների բոլոր սովորողներին քիմիայի շուրջ՝ հարթակ դառնալով առաջին քայլերն անող գյուտարարների համար։

12.05.2022
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված