Վերադառնալ

Մեծ երազանքին հասնելիս

 

Սիրարփին «Այբ» դպրոց առաջին ընդունվածներից է 2011 թվականին, երբ դպրոցի շենքն անգամ դեռ պատրաստ չէր։ Մեր առաջին սերնդի շրջանավարտն այնուամենայնիվ անգիր հիշում է ընդունելության գործընթացը, դպրոցի կայքը, անգամ՝ առաջին լրատվական հոլովակներն ու ազդագրերը։


Սովորել ենք գնալ մեծ երազանքների հետևից

Խոստովանում է, որ ընդունող հանձնաժողովին գերել է իր մեծ ձգտումներով ու երազանքներով․ «Ընդունելության հարցազրույցի փուլում հարցրին, թե ինչ նպատակ ունեմ։ Ասացի, թե սեփական ավիաուղիներ եմ ունենալու։ «Այբ»-ը նաև դրանով է հատուկ, որ մեզ երբեք չեն կոտրել, խրախուսել են, որ մեծ երազանքներ ունենանք, և հավատացել են մեզ։ Սակայն պատերազմից հետո հասկացա, որ մեր բոլոր նպատակներն ու երազանքները պետք է վերափոխվեն ի շահ մեր հայրենիքի։ Մենք պետք է յուրաքանչյուրս շատ աշխատենք, որ մեր հայրենիքին օգտակար լինենք»։


Սովորել ենք աշխատել

«Առաջին օրից, որ եկանք դպրոց ու ծանոթացանք հիմնադիրների, բարերարների հետ, զարմացել էինք, որ մեզ՝ 14 տարեկաններիս, մեծի տեղ էին դնում, շփվում էին մեզ հետ հավասարի պես։ Միևնույն ժամանակ «Այբ»-ում մենք սովորեցինք լինել կարգապահ ու պատասխանատու, չվախենալ ծանրաբեռնվածությունից ու նոր մարտահրավերներից։ Երևի դա նաև նպաստեց, որ համալսարան ընդունվելու հենց առաջին տարին սկսեցի աշխատել։ Երբ ավարտեցի, արդեն 4 տարվա աշխատանքային փորձ ունեի տարբեր ընկերություններում ու վստահություն, որ կարող եմ իմ գործը ստեղծել, թեկուզ փոքր, բայց սեփական ընկերություն հիմնել»։

Արդեն այսօր Սիրարփին թվային գովազդով զբաղվող Reezalt Creative Labs ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Երկու տարվա ընկերությունն ունի 10 աշխատակից, 100-ից ավելի գործընկեր-կազմակերպություն, աճի մեծ պլաններ ու հստակ տեսլական։


Մենտոր-շրջանավարտը․ շարունակելով հիմնադիրների գործը

Լինելով «Այբ»-ի մենտորության ծրագրի առաջին սաներից մեկը՝ այսօր Սիրարփին արդեն նաև մենտոր է․ «Այս ծրագրում ես երկու սան ունեմ, և հատկանշական է, որ իմ մի սանն իմ մենտորի դուստրն է։ Նրանց հետ անընդմեջ կապի մեջ ենք, հաճախ ենք զանգում ու տարբեր թեմաներ քննարկում»։


Այբական առաջին ընտանիքը

Ասում է՝ «Այբ»-ի մեծ համայնքն ընտանիքի նման է։ Հատկանշական է, որ Սիրարփիի դեռևս փոքրիկ նորաստեղծ ընտանիքի պատմությունը ևս սկսվել է «Այբ»-ից։ Ամուսնու՝ Ալենի հետ ծանոթացել են դպրոցում, այնուհետև միասին անցել դպրոցական ու համալսարանական տարիները, միասին ընկերություն հիմնել ու ամուսնացել։ Այսքանից հետո պատահական չէ, որ հարսանեկան ֆոտոսեսիայի համար նույնպես ընտրել են հենց «Այբ»-ը։

24.12.2020
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված