Վերադառնալ

Մեկնարկում ենք 42 մենտոր դպրոցների հետ մեր համագործակցությունը

 

Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման մարտահրավերային գործընթացում դպրոցների առջև ծառացած խնդիրները և հետամուտ լինելով փետրվարին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը նախարարության ընդգծած առաջնահերթություններին՝ օրերս նախաձեռնել էինք առցանց հանդիպում նախարարության ընտրած մենտոր դպրոցների տնօրենների հետ։


Հանդիպմանը՝                                                                                                                                    

  • ներկայացրինք մեր հնարավոր աջակցության շրջանակը` ելնելով նախապես դուրս բերված կարիքներից.
  • ԱԲ-ի թեկնածու դպրոցների և Տավուշի դպրոցների տնօրենները ներկայացրին «Այբ»-ի մասնագիտական վերապատրաստումների վերաբերյալ իրենց փորձառությունը. 
  • տնօրենների հետ քննարկեցինք մենտոր դպրոցների հիմնական խնդիրներն ու նպատակները։

Ամփոփելով՝ պատրաստակամություն հայտնեցինք առաջիկա 4 ամիսների ընթացքում՝

  • դպրոցներին տրամադրելու նախագծային ուսումնառության մասին տեսադասերի շարքը և դրա հիման վրա իրականացնելու փոխգործուն առցանց սեմինարներ,
  • անցկացնելու մենտորության գաղափարի, նպատակի և նշանակության թեմայով վեբինարներ,
  • դուրս բերելու համագործակցության այլ ձևաչափեր և թեմաներ՝ ելնելով դպրոցների կարիքներից ու առաջնահերթություններից։

Մասնակիցների առաջարկով «Այբ»-ն առաջիկայում համատեղ աշխատանքային հարթակ կստեղծի` հնարավորություն ստեղծելով միասին քննարկելու լավագույն փորձը, դուրս բերելու արդի խնդիրները և քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակներ։

Կրթական համակարգում առաջնորդության, փոխօգնության և մենտորության ինստիտուտների կայացումն ու ամրացումը մեր մեծ նպատակներից են։

«Այբ»-ը, հիմնվելով Արարատյան բակալավրիատի, Տավուշում ուսուցիչներին ու դպրոցի ղեկավար կազմին հանրակրթական պետական չափորոշիչի փորձարարական ծրագրով վերապատրաստելու, ինչպես նաև նախագծային ուսումնառության իր առաջատար փորձի վրա, պատրաստ է ուղղորդող հարթակ լինելու մենտոր դպրոցների համայնքի և, նրանց առաջնորդությամբ, հանրապետության մյուս դպրոցների զարգացման համար։

26.05.2023
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված