Վերադառնալ

«Մեղու»-ն միավորում է նաև լրատվամիջոցներին

 

Դեկտեմբերի 14-ին «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի շուրջ համախմբվեցին վեց լրատվամիջոցների՝ «Հետք» պարբերականի, «Արմենպրես» լրատվական գործակալության, «Մեդիամաքս» լրատվական ինտերնետ–պարբերականի, «Ազատություն» ռադիոկայանի, «Սպուտնիկ Արմենիա» գործակալության և «Առավոտ» օրաթերթի երեք հոգանոց թիմերը։

Մամուլին հարմարեցված խաղ–մրցույթն անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի 15-ամյակի միջոցառումների շրջանակում՝ «Այբ» դպրոցում։ Երկու փուլերի արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց «Հետքի» թիմը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Սպուտնիկ Արմենիա»-ի և «Ազատություն» ռադիոկայանի թիմերը։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ուրախությամբ նշեց, որ մայրենիի հանդեպ սերը մասնակից թիմերին կարողացավ միավորել «Մեղու» մրցույթի շուրջ։ 2014  թվականից ի վեր մրցույթն ունեցել է 220 հազար մասնակից, իսկ 2021-ին դրան մասնակցում են նաև լրատվամիջոցները՝ ներգրավվելով կրթության մեջ։ Նա ընդգծեց 15-ամյա գործունեության ընթացքում «Այբ»-ի անցած ճանապարհը մամուլի հետ՝ կարևորելով հատկապես վերջին տարիներին կրթությանն առնչվող նյութերի ընթերցողների թվի աճը և դրանում կրթական նախագծերը լուսաբանող լրատվամիջոցների աջակցությունն ու դերը։

Միջոցառումը հյուրընկալած «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը 15-ամյա կրթական շարժմանն իր անդրադարձում խոսեց լրատվամիջոցների հետ գործընկերությունից և նրանց՝ որպես լեզվի կարևոր գործակալների դերից. «Մամուլն իր մեջ խտացնում է գիտելիքների, գաղափարների փոխանցման պարզ կրթական գործառույթը, ուղենշում՝ ինչպես պետք է գրագետ գրել։ Մյուս կողմից, այն մեզ փոխանցում է լսարանի կրթական պահանջները։ Մրցույթի անցկացման վայրն այս տարի իր 10-ամյակը նշող «Այբ» դպրոցն է, որը, ստեղծվելով ամբողջովին համայնքի նվիրատվությունների շնորհիվ, սոցիալական բացառիկ ծրագիր է մասնավոր կրթության ոլորտում»։

Վերջում թիմերը շրջայց կատարեցին «Այբ» դպրոցում և ծանոթացան նորարարական սկզբունքներով ստեղծված դպրոցի պատմությանն ու գործունեությանը։

2021 թվականին առաջին անգամ «Մեղու» մրցույթն անցկացվեց նաև նոր՝ լրատվամիջոցներին հարմարեցված ձևաչափով։ Նպատակն էր հայերենի հանդեպ հոգածությամբ ու սիրով համախմբել նաև լեզվի պահպանման ու տարածման մեջ կարևոր դեր ունեցող լրատվամիջոցներին։

17.12.2021
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված