Վերադառնալ

Մարդու բարձրագույն ձգտումը շրջապատին ծառայելն է

 

«Այբ»-ի «Հաջողության բանաձև»-ը «Ֆիլիպ Մորրիս» գիտահետազոտական կենտրոնում հյուրընկալել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում կայացած ու հաջողակ մասնագետ, «ԻնտելինԷյր» կազմակերպության հիմնադիր Ալ Եսայանին։

 

Մեր խոսնակը հանդիպման մասնակիցների հետ կիսեց աշխատանքում կայանալու և սեփական երազանքներն իրականացնելու իր տեսլականը՝ նախ նշելով, որ հաջողության հասնելու բանալիներից են կատարածդ աշխատանքի նկատմամբ հոգատարությունն ու նվիրումը։ Իսկ որպեսզի լինես աշխատանքիդ նկատմամբ հոգատար, այն պետք է ոգեշնչող լինի։ Աշխատանքում հաջողելու գրավականներից է նաև կատարելության հասնելու և սեփական գիտելիքներդ սովորելու ձգտում ունեցողների հետ հետևողականորեն կիսելու սկզբունքը։ Սովորելու ձգտում ունեցող մարդկանց գտնելու համար պիտի միշտ շրջապատիդ հաղորդակից դարձնես երազանքներիդ և պատմես, թե ինչ ես ունակ սովորեցնելու՝  երազանքներին համատեղ հասնելու համար։


Ըստ պարոն Եսայանի՝ մեր երազանքները սոսկ երազանքներ էլ կմնան առանց դրանք իրականացնելու օրակարգի ու մեր համախոհների հետ համագործակցության։ Ալ Եսայանը երազել է այն մասին, որ մարդիկ, ում ինքը սովորեցնում է, իրենց հերթին բաժին հանեն իրենց գիտելիքից ևս տասը հոգու: Ըստ մեր խոսնակի՝ սեփական գիտելիքներդ ուրիշների հետ կիսելու համար պետք է հմուտ լինես ընտրածդ գործում և անընդհատ ավելացնես գիտելիքներիդ պաշարը։ Երբ արդեն հմուտ ես, ձեռք ես բերում նաև ստեղծարար լինելու վստահություն։ Հաջողության վերը նշված բոլոր 5 բանալիները, ըստ Ալ Եսայանի, ունեն մեկ բարձրագույն նպատակ՝ որ մարդը կարողանա ծառայել իրեն շրջապատող համայնքին։

Այսպիսով՝ Ալ Եսայանի հաջողության բանալիներն են՝ աշխատանքի հանդեպ հոգատարություն ու նվիրում, աշխատանքում հմտությունը, ինչպես նաև վստահություն ու ստեղծարարություն, որոնք այն հիմքերն են, որ թույլ կտան հավերժ ծառայության մեջ լինել: Ալ Եսայանը հանդիպման ընթացքում նաև պատասխանեց ներկաների հարցերին՝ հավատացնելով, որ ցանկացած մարդ կարող է գտնել հաջողության վերոնշյալ բանալիները, եթե անընդհատ պատրաստ է բարելավելու իր աշխատանքի որակը՝ շնորհիվ շրջապատի մարդկանց հետ հաղորդակցության և նրանց կարծիքները լսելու և կատարելագործվելու։

Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի

04.05.2022
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ում «կամար» դարձած երաժշտությունը

Այսօր «Այբ»-ում գործում է ոչ միայն աշակերտական երգչախումբ, այլև շրջանավարտների «Կամար» երգչախումբը, որն իր անվանումով խորհրդանշում է կապն ու կամուրջը շրջանավարտների սերունդների միջև։ Ավելի մանրամասն զրուցել ենք Անահիտ Պապայանի հետ, ով ղեկավարում է թե՛ աշակերտական, թե՛ շրջանավարտների երգչախմբերը, և Շուշան Դավեյանի հետ, ով որպես շրջանավարտ շարունակում է երգել երգչախմբում ու «Այբ» համայնքի ակտիվ անդամ է։
05.11.2025

Մանկավարժության ուժը. Հայարփի Սաղաթելյանի պատմությունը

«Այբ» կրտսեր դպրոցի դասվարական խմբի ղեկավար Հայարփի Սաղաթելյանի համար ուսուցչի առաքելությունն ավելին է, քան պարզապես դասավանդելը։ Մի ճանապարհ է, որտեղ մանկավարժն ու աշակերտը միասին են աճում՝ ստեղծելով ազատության և ինքնաճանաչման միջավայր։ Նրա կարծիքով՝ «Այբ»-ի հիմքում ընկած է հենց այս մոտեցումը, որը թույլ է տալիս երեխաներին ոչ միայն սովորել, այլև ճանաչել իրենց շրջապատող աշխարհը և դառնալ սեփական հաջողության հեղինակները։
02.10.2025

Դիլիջանի կենտրոնական դպրոցը․ երկու ընկերների կրթական ուղին

Այս տարվա սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցում գործում է նաև ավագ բաղադրիչը։ Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ստանալով համաշխարհային մակարդակով մրցունակ կրթություն հենց իրենց քաղաքում։
01.09.2025

Երազանքների ճանապարհով․ երեք արցախցի աշակերտների պատմությունները «Այբ»-ում

Այսօր պատմելու ենք աշակերտներից երեքի՝ Արամի, Դիանայի և Արսենի ուղու մասին․ բարդ իրականությունից դեպի նոր, երբեմն անծանոթ, բայց միանգամից ընդունող և հնարավորություններով լի դպրոցական կյանք։ Երեքն էլ տարբեր փորձառությամբ, տարբեր երազանքներով, բայց միևնույն հավատով են եկել «Այբ»՝ կրթություն ստանալու, հասունանալու ու սեփական ճանապարհը կառուցելու նպատակով:
17.07.2025
Վերջին Պատմություններ

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում «Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
04.06.2025

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված