Վերադառնալ

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

 

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։

Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու կրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության, ռազմավարական պլանավորման ու կառավարման հմտությունները՝ ամրապնդելով կրթության կառավարման համակարգը Հայաստանում։

Յոթամսյա ծրագրին մասնակցում են 60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ, որոնք ընտրվել են շուրջ 300 դիմորդներից։ Դասընթացները կազմակերպվելու են հիբրիդային ձևաչափով՝ առկա և առցանց հանդիպումներով։

Ծրագրի նոր փուլը ֆինանսավորվում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից։

Ծրագրի նախորդ փուլում, որն իրականացվել է «Այբ» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ, մասնակիցները հնարավորություն են ունեցել խորությամբ ուսումնասիրելու կրթական կառավարման ժամանակակից մոտեցումները, առաջնորդության մոդելները և արդյունավետ թիմային աշխատանքի գործիքները։

Ծրագիրը ոչ միայն գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցման հարթակ էր, այլ նաև ձևավորեց փոխաջակցության և փորձի փոխանակման համայնք։

Կրթության որակի բարձրացման մեջ առանցքային դերակատարություն ունի առաջնորդ տնօրենը, ով կարող է ձևավորել զարգացող կրթական համայնք, խթանել նորարարությունը և ոգեշնչել ուսուցիչներին ու սովորողներին։

09.10.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025
Վերջին Նորություններ

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված