Վերադառնալ

Շարունակվում է վերապատրաստման դասընթացը տնօրենների համար

 

Արդյունավետ կառավարման և առաջնորդության հմտությունները չափազանց կարևոր են կրթական հաստատությունների կայուն զարգացման համար։ Ֆինանսական կառավարումից մինչև կրթական հաստատությունների օրենսդրական դաշտի ուսումնասիրություն «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացի մասնակիցները վերջին 2 ամիսների ընթացքում խորացրել են իրենց գիտելիքները կրթական կառավարման առանցքային ոլորտներում։

Այս ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ֆինանսների կառավարումը՝ ներառյալ դպրոցների ֆինանսական մոդելները, ֆինանսների արդյունավետ կառավարումը և ֆոնդահայթայթման ռազմավարությունները։ Նրանք ծանոթացել են ֆինանսական հաշվետվության հիմնական փաստաթղթերին և զարգացման ծրագրերի ֆինանսական հաշվարկներին։

Դասընթացի առանցքում է եղել նաև կրթական իրավունքը։ Մասնակիցները ծանոթացել են դպրոցների աշխատանքը սահմանող հիմնական օրենքներին, վերահսկող մարմինների իրավասություններին, ինչպես նաև դպրոցների պարտադիր փաստաթղթաշրջանառությանը և դրա հետ կապված կարգավորումներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցի զարգացման ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջներին և կրթական քաղաքականության մշակման գործընթացներին։

Վերապատրաստումը մասնակիցներին հնարավորություն է տվել ոչ միայն ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, այլև զարգացնելու ռազմավարական հմտությունները։ Ստացված փորձառությունը կօգնի ավելի արդյունավետ ղեկավարելու կրթական հաստատությունները, բարելավելու ֆինանսական կառավարումը և ապահովելու դպրոցների զարգացման ծրագրերի կայուն իրականացումը։


Վերապատրաստումն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

14.03.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված