Վերադառնալ

«Կենգուրու», «Մեղու» և այբական մի շարք մրցույթներ այսուհետ անցկացնելու է «Քոնթեստս Լաբ»-ը

 

Սեպտեմբերի 18-ին «Այբ» կրթական հիմնադրամի և «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության միջև վավերացված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ին է փոխանցում իր ստեղծած և 2008 թվականից իրականացվող մրցույթների («Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա և «Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցաշար) անցկացման իրավունքը: Մեր գործընկեր «Քոնթեստս Լաբ»-ին է փոխանցվում նաև մրցույթների անցկացման հարթակի և դրանց առնչվող նյութերի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը՝ լիազորելով վերջինիս լինելու մրցույթների հեղինակային իրավունքները կրողը և զարգացնելու մրցույթների անցկացման, տարածման ու ընդլայնման ծրագրերը:

Մեզ հաջողվել է ստեղծել կրթական մեծ շարժում՝ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից 750 575 մասնակիցներով, և նպաստել դպրոցականների առարկայական գիտելիքների ամրապնդմանը,  գիտական միջավայրի ու առարկայական ուղղությունների հանդեպ հետաքրքրության խթանմանը, բանավեճի և վերլուծական կարողությունների զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը: Բազմաթիվ հայ երեխաներ մեր երկիրը ներկայացրել են միջազգային հարթակներում՝ բացահայտելով զարգացման նոր հեռանկարներ։ Ստեղծվել են ամենատարբեր ճյուղերի մասնագետներին ու գործընկերներին համախմբող մասնագիտական ուժեղ համայնքներ՝ թե՛ սեփական ուժերով և թե՛ միջազգային համագործակցությամբ:

Այսպիսով՝ «Քոնթեստս Լաբ» ՀԿ-ն (նախագահ՝ Տաթևիկ Ադամյան) դառնում է վերոնշյալ մրցույթների միակ իրականացնողը և պատասխանատուն։ ՀԿ-ի պաշտոնական էլհասցեն է՝ [email protected]։

20.10.2023
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ ««Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված