Հոկտեմբերին մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինների ընտրություններն անցնելու են բարելավված կանոնակարգերով։ Փոփոխությունները նպատակ ունեն «Այբ» համակարգի գործունեությունը դարձնելու առավել ճկուն և օրինակելի։ «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների կազմը ձևավորվում է 2 տարի ժամկետով՝ մասնակցային ու բաց մոդելի հիման վրա՝ ըստ հաստատված կանոնակարգերի ու ընթացակարգերի։
Ստորև կարող եք ծանոթանալ հիմնադրամի կանոնակարգային փաստաթղթերին։
«Այբ» կրթական հիմնադրամի կանոնադրությունը
«Այբ»-ի «էթիկայի վերաբերյալ առաջարկները»
«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ ձևավորման կարգը
ՀԽ ձևավորման գործընթացի համառոտ նկարագրությունը
Դպրոցի ՀԽ ձևավորման կարգին ծանոթացեք այստեղ։
Հիմնադրամի ներկայիս ՀԽ կազմը ձևավորվել է 2019 թվականին՝ խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի գլխավորությամբ։ Խորհրդի նոր կազմը հայտնի կդառնա դեկտեմբերի 1-ին։
Եթե հետաքրքրված եք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացով և ունեք հարցեր, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով: