Վերադառնալ

«Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները Քեմբրիջի համալսարանում

 

«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է իր ռազմավարական համագործակցությունը Քեմբրիջի համալսարանի հետ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և ռազմավարական ծրագրերի տնօրեն Տ. Մեսրոպ քհն Արամյանն այցելել էին Քեմբրիջ՝ քննարկելու «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի զարգացման հնարավորությունները, համահավաստագրվող առարկաների ընդլայնումը։

Քննարկվել է նաև Քեմբրիջի կողմից ԱԲ-ի քննական կենտրոնի հավատարմագրման գործընթացը, որի շրջանակում կվերապատրաստվեն ԲՏՃՄ և հումանիտար առարկաների քննական հարցեր կազմող, ստուգող և գնահատող մասնագետներ, ինչպես նաև կներդրվի միջազգային չափանիշներին համապատասխան քննական համակարգ, որը շարունակաբար կվերահսկվի Քեմբրիջի կողմից։

Արարատյան բակալավրիատը Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ ստեղծված հայալեզու ամբողջական կրթական ծրագիր է, որն ունի միջազգային ճանաչում: Քեմբրիջի հետ «Այբ»-ի համագործակցությունը ոչ միայն նպաստում է ԱԲ-ի կատարելագործմանը, այլև հայաստանյան կրթության որակի բարձրացմանն ու մրցունակության մեծացմանը:

Բացի ԱԲ-ի հեռանկարային զարգացումներից՝ քննարկման առանցքում էր «Ինքնություն և արժեքներ» դասընթացը, որը՝ որպես արժեքահեն բաղադրիչ, 2023 թվականին լիարժեք ներդրվեց ԱԲ կրթական ծրագրում և պարտադիր առարկա է «Այբ» դպրոցի 10-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար: Դասընթացի գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Նպատակն է՝ զարգացնել սովորողների ճանաչողական և ինքնավերլուծական հմտությունները, օգնել նրանց հստակեցնելու սեփական արժեքները՝ ազգային և համամարդկային արժեքների համատեքստում: «Ինքնություն և արժեքներ» առարկան մեծ հետաքրքրություն է առաջացրել Քեմբրիջում իր արժեքահեն և սովորողների աշխարհայացքն ընդլայնող բաղադրիչներով։

«Այբ» հիմնադրամի օրակարգում Արարատյան բակալավրիատը շարունակում է մնալ առաջնային ուղղություն:

07.03.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված