Վերադառնալ

Մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը


«405 կրթական դաշինք»-ը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (ԹՈՒՄՈ), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Հայ կրթական հիմնարկության, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի (ՀԲԸՄ Հայաստան) պաշտոնապես ազդարարեց հայկական կրթական միջավայրում համագործացկության նոր մոդելի սկիզբը։

Համագործակցային այս բացառիկ հարթակն սկսել է ձևավորվել դեռևս 2022 թ-ի դեկտեմբերին, երբ Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության շրջանակում արձագանքեց Արցախի շրջափակման հետևանքով բազմաթիվ երեխաների կրթության իրավունքի խախտումներին: 2024 թվականի հուլիսին, ինստիտուցիոնալ դարձնելով գործունեությունը, ստացավ նաև իրավական կարգավիճակ:

Դաշինքը համախմբել է ոլորտի առաջատարներին՝ Հայաստանում և հայկական սփյուռքում բարձրորակ ու արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիություն ապահովելու առաքելությամբ: Օրակարգում են կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակումը, ներդրումն ու տարածումն աշխարհում՝ նպատակ ունենալով նաև համակարգել տեղական ու միջազգային կրթական կառույցների փոխգործակցությունը: Կարևոր նպատակ է նաև հանրային վերահսկողությունը կրթության ոլորտի նկատմամբ և հանրության իրազեկվածությունը կրթական գործընթացների շուրջ:



«405 կրթական դաշինքը» անելու է այն, ինչ մենք առանձին-առանձին դժվարանում էինք իրականացնել՝ նկատում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

«Մենք բոլորս հասել ենք այն կետին, որ գիտակցում ենք, որ ամեն մեկիս առանձին արված գործը առանց ընդհանուր համատեքստի, ինչ-որ առումով նման է, երբ մարդիկ հավաքվում են՝ իրար հետ տուն սարքեն, ու ամեն մարդ առանձին սենյակ է սարքում։ Մենք հասկացանք, որ ժամանակն է՝ բոլորս մի տուն կառուցենք։ Շատ հաճախ մեր քննարկումներում հասկացանք, որ արդեն ժամանակը եկել է, ու քանի որ կար այդ թափը, դա լավ հիմք էր ընթացք տալու համար»։

 

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/17sB2e2fs7/

12.03.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված