Վերադառնալ

15 փաստ Արարատյան բակալավրիատի մասին

 

1. Արարատյան բակալավրիատը (ԱԲ) «Այբ» կրթական հիմնադրամի կողմից Հայաստանում ստեղծված հայալեզու ամբողջական, ինքնաբավ կրթական ծրագիր է:

2. «Այբ» կրթական հիմնադրամն ԱԲ-ը ստեղծել է Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ համագործակցությամբ։

3. ԱԲ-ը միջազգային ճանաչում է ստացել ոչ թե որևէ համակարգի մաս դառնալով (ինչպես օրինակ՝ Միջազգային բակալավրիատը), այլ ստանալով ճանաչում հեղինակավոր կազմակերպություններից՝ հավասարության սկզբունքով: 

4. 2016-ին Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և UK NARIC-ը ԱԲ-ը ճանաչել են բրիտանական A Level և ամերիկյան AP որակավորումներին համազոր:

5. ԱԲ-ը գերազանցության ծրագիր է․ ավելին է դպրոցական պարտադիր ծրագրից և հատվում է բուհականի հետ` շրջանավարտին տալով մրցակցային առավելություն համալսարան ընդունվելու ժամանակ: 

6. ԱԲ-ը՝ որպես ինքնուրույն կրթական ծրագիր, միջազգային ճանաչում է ձեռք բերել ընդամենը 18 ամսում` հիմքում ունենալով 2006 թվականից «Այբ»-ի ստեղծած բովանդակությունը: 

7. ԱԲ-ի ճանաչումն անժամկետ է: ԱԲ ծրագրի շրջանավարտը հետագա կրթության համար կարող է ընտրել գրեթե ցանկացած բուհ ցանկացած երկրում: 

8. ԱԲ-ն ուսուցանող ավագ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական դասացուցակը` կազմված պարտադիր և ընտրովի, ստանդարտ և խորացված առարկաներից: 

9. ԱԲ-ի քննություններն աշխարհում առաջին և միակ հայալեզու քննություններն են, որ համապատասխանում են միջազգային չափանիշներին ու պահանջներին։

10. Ծրագիրը հնարավորություն է տալիս առանց հավելյալ քննություններ հանձնելու, միայն ԱԲ-ի ավարտական քննություններով ընդունվելու աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններ և Հայաստանի լավագույն բուհեր:

11. ՀՀ պետական բուհեր ընդունելությունը տեղի է ունենում ԱԲ-ի համար հատկացված տեղերով (մինչև պետական քննական համակարգի նոր չափորոշիչներին անցումը և գործընթացների համաժամացումը):

12. ԱԲ-ն ապահովում է աշակերտների մասնագիտական կողմնորոշումն ու բուհական նպատակադրված ուղղորդումը, ինչը բացառիկ է մեր կրթական համակարգում:

13. ԱԲ-ի խոշոր բաղադրիչ է նախագծային կրթությունը, որը զարգացնում է աշակերտի կարևորագույն հմտություններ, նպաստում մասնագիտական կողմնորոշմանը և առավել մրցունակ դարձնում բուհեր ընդունվելիս:

14. Որպես արժեքահեն բաղադրիչ՝ 2023 թ․ ԱԲ կրթական ծրագրում լիարժեք ներդրվել է «Ինքնություն և արժեքներ» առարկան։ 

15. ԱԲ-ի նկարչության խորացված դասընթացը և դրա ավարտական քննությունը հնարավորություն են տալիս ընդունվելու արվեստի լավագույն բուհեր ամբողջ աշխարհում: 

13.02.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025
Վերջին Նորություններ

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված