Վերադառնալ

Մեկնարկեցին ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները

 

Մեկնարկեցին «Այբ» կրթական ավանի տարածքում ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները։

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և դանիական հեղինակավոր BIG (Bjarke Ingels Group) ճարտարապետական կազմակերպության գործընկեր Քեթրին Հուանգը ստորագրեցին նոր մասնաշենք նախագծելու վերաբերյալ պայմանագիր։

«Այբ»-ում մենք հավատում ենք, որ կրթական միջավայրը պարզապես ֆիզիկական տարածք չէ. այստեղ ճարտարապետական յուրաքանչյուր լուծում պետք է արտացոլի մեր արժեքներն ու գաղափարները։

Նոր մասնաշենքի կառուցումը ոչ միայն կմեծացնի մրցունակ, որակյալ ու նորարար կրթության հնարավորությունները, այլև կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն. ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ։

Նոր մասնաշենքի հայեցակարգի մշակման համար քննարկումներ են անցկացվել համայնքի տարբեր շահառուների՝ աշակերտների, բարերարների, ուսուցիչների, աշխատակիցների, շրջանավարտների, ծնողների, կրթական փորձագետների ու գործարարների հետ՝ բացահայտելու կարիքներն ու տեսլականը։

Այս կարևոր նախագիծն իրականացնելու մեր հայաստանյան գործընկերը «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցն է, իսկ ծրագրի կառավարումը ստանձնել է «Պրոդեկո» կազմակերպությունը:

07.04.2025
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված