Վերադառնալ

Հանուն կրթական փորձառության բարելավման

 

«Քան» ակադեմիան մեկնարկում է հայալեզու կրթական հնարավորությունների ընդլայնման նոր ծրագիր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում՝ հավատարիմ մնալով որակյալ համաշխարհային մակարդակի անվճար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու իր առաքելությանը։

Ծրագիրն ունենալու է նպատակային երկու բաղադրիչ՝

  • հարստացնել «Քան» ակադեմիայի հարթակը բնագիտամաթեմատիկական նոր նյութերով և տեսադասերով՝ հասանելի դարձնելով դրանք ողջ հանրությանը,
  • իրականացնել աշխատարաններ մարզերի ուսուցիչների և աշակերտների համար՝ զինելով նրանց հիբրիդային կրթության և ինքնակրթության մեթոդների արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմով։

Դասընթացների արդյունքում երկու մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 300 աշակերտ և 60 ուսուցիչ կկարողանան՝

  • արդյունավետ օգտագործել «Քան» ակադեմիայի հարթակը՝ հարմարեցնելով օգտատիրոջ անհատական կարիքներին,
  • յուրացնել ՏՀՏ գործիքներ՝ դարձնելով դրանք առօրյա ուսման և դասավանդման մաս,
  • ստուգել և բարելավել սովորողների առաջադիմությունն առցանց կրթական գործիքներով։

Մի կողմից համավարակը, մյուս կողմից ողջ աշխարհում հիբրիդային կրթության մոդելին անցումը մեծ ազդեցություն են ունեցել հանրակրթության համակարգի վրա։ Մարտահրավերներով լի այս շրջանում «Այբ» կրթական հիմնադրամի՝ էլեկտրոնային ռեսուրսների տեղայնացման ծրագիրը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, գալիս է աջակցելու  ուսուցիչներին և աշակերտներին՝ պատրաստելով նրանց կրթական անցումային և նոր մոդելների սահուն կիրառմանը։

2021-2022 թթ․-ին գրասենյակը միջազգային գործընկերությամբ անվճար աշխատարանների 2 խոշոր  ծրագիր էր իրականացրել նախ Գյումրիում, ապա՝ Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում։


Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և ՆԵՖ Բելգիա, «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում:

08.09.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված