Վերադառնալ

ForMath․ ՏՏ-ն հանուն կրթության

 

Հոկտեմբերի 22-ին ՏՏ ոլորտի վեց առաջատար ընկերություններ (Picsart, Krisp, Armenian Code Academy, SoftConstruct, PMI, HiLearn) մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի նախաձեռնած ForMath մաթեմատիկայի և տրամաբանության մրցույթին։ Եվս երկու ընկերություն (Ameriabank, ServiceTitan Armenia) իրենց ներդրումն ունեցան նախաձեռնության դրամահավաքային փուլում։ Հաղթող ճանաչվեց HiLearn ընկերությունը։

Մրցույթի նպատակը «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի մաթեմատիկայի հայալեզու նյութերը հարստացնելն ու դրանց անվճար հասանելիությունն ապահովելու համար ռեսուրսներ հավաքելն էր: Գրանցման փուլում ստացված անդամավճարներն ամբողջությամբ ուղղվելու են «Քան» ակադեմիայի հարթակում ավագ դպրոցի մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը։

Այս նոր ձևաչափի շնորհիվ ՏՏ ընկերություններն իրենց համատեղ ներդրումն ունեցան Հայաստանում կրթական հնարավորությունների բազմապատկման մեջ։ Հենց այս գաղափարի շուրջ իրենց բացման ելույթները կառուցեցին միջոցառման խոսնակները։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հույս ունի, որ նման կարևոր գործի նվիրված նախաձեռնությունը շարունակականություն կստանա և կնպաստի կրթության հանդեպ նվիրվածությամբ առաջնորդվող մարդկանց համայնքի ձևավորմանը։

Միջոցառումը հյուրընկալած PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը կարծում է, որ բոլորի պարտքն է աջակցել նման կրթական նախաձեռնություններին ու այս կերպ ընդլայնել գիտակրթական գործիքները, իսկ յուրաքանչյուր մասնակից կազմակերպության համար սա նոր գործընկերային ցանցի մաս դառնալու հրաշալի հնարավորություն է։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը կարևորում է կրթական գաղափարի շուրջ այսքան ընկերությունների միավորումն ու գործընկերությունը, որից շահելու են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ։ Սա «Այբ»-ի՝ նման ձևաչափով առաջին նախաձեռնությունն է, որը կարող է հանուն կրթության ֆոնդահայթայթման նոր ավանդույթ ձևավորել։

Միջոցառման մասնակից ընկերություններն իրենց չորսհոգանոց թիմերով դարձան վառ օրինակը նրա, ինչին պետք է ձգտի այս ոլորտում հաջողել ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ։ ՏՏ առաջատար ընկերությունների միավորումը կրթությանն ուղղված ֆոնդահայթայթման նախաձեռնությունում պատահական չէ. սա այն կարևոր ոլորտներից է, որտեղ մաթեմատիկայի լավ իմացությունն ու գիտելիքի դերն առավել տեսանելի են։

Մրցույթն անցել է միջոցառման աջակից «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» PMI Science գիտահետազոտական կենտրոնում։ Նախաձեռնությունը բխում է «Այբ» կրթական հիմնադրամի՝ 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր ապահովելու առաքելությունից։


30.10.2021
Գլխավոր Նորություններ

Ուսուցչական համաժողովը համախմբեց Հայաստանի մանկավարժական համայնքին և աշխարհի առաջատար փորձագետներին

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին կազմակերպեց «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը:
27.10.2025

Մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը։
21.10.2025

Թարգմանչաց տոնն Օշականում

«Այբ»-ը Թարգմանչաց շարժման յուրատեսակ շարունակությունն է և առաջնորդվում է Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու նույն գաղափարով։
15.10.2025

60 տնօրեններ և տնօրենի հավակնորդներ մասնակցում են վերապատրաստման ծրագրի

Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլը։
09.10.2025
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այբ» համայնքի անունից շնորհավորում ենք ուսուցիչներին և երախտագիտություն հայտնում սերունդներ կրթելու առաքելությանը նվիրվելու համար:
05.10.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացի նոր փուլը

Ծրագրին մասնակցում են «Մեկ ձայն» ասոցիացիայի և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների անդամներ։
25.09.2025

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

Ծրագիրը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։
22.09.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված