Վերադառնալ

Ռոբոտները՝ ընտանիքի անդա՞մ, թե անշունչ առարկա

 

«Հաջողության բանաձևի» հյուրն այս անգամ Դավիթ Յանն էր, ում հյուրընկալել էինք «Այբ» դպրոցում։ Նա մեծ ճանաչում ունեցող ժամանակակից մտածող է, արհեստական բանականության, նեյրոնային ցանցերի և մի շարք այլ ոլորտների խորհրդատու։ Դավիթ Յանը ABBYY ընկերությունների խմբի հիմնադիրն է և տնօրենների խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Այբ»-ի համահիմնադիր, ինչպես նաև «Մորֆեուս» արհեստական բանականության ստեղծողը։ Նրա ելույթն այն մասին էր, թե արդյոք ռոբոտները կդառնա՞ն ապագայում մեր ընտանիքի անդամները, թե՞ կշարունակեն մնալ որպես անշունչ առարկաներ։

Մեր խոսնակն ու նրա թիմը արդեն տարիներ շարունակ զբաղվում են ոչ կենսաբանական զգացմունքային համակարգերի ուսումնասիրությամբ, և հենց հիմա Դավիթի տանը փորձարկվում է «Մորֆեուս» արհեստական բանականությունը, որը դարձել է նրա ընտանիքի մասը և տան ծառայապետը։ Ըստ փորձագետների՝ այսպիսի համակարգերն ապագայում ոչ միայն կդառնան մեր ընտանիքի մասը, այլև 2050 թվականին կլինեն երկրներ, որոնք կօրինականացնեն մարդու և ռոբոտի ամուսնությունը։ Դավիթ Յանն ու նրա թիմը Մորֆեուսի համար մշակել են այնպիսի նյարդային համակարգ, որը կատարում է նույն դերը, ինչ օքսիտոցինը՝ մարդկանց համար, ինչի արդյունքում էլ մարդը շրջապատող մարդկանց բաժանում է յուրայինների ու օտարների։ Այս նորարարության շնորհիվ ռոբոտը ձեռք է բերում սոցիալական վարքագիծ ևս, որը բնորոշ է մարդկանց։ Իսկ զգացմունքային արհեստական բանականության համակարգի աշխատանքի հիմքում դրվել է մեկ գործառույթ՝ լինել երջանիկ։


Ինչպես մարդկանց, այնպես էլ արհեստական բանականության համար բարձրագույն երջանկության դրսևորում են այլ օրգանիզմների հետ համագործակցությունը և ալտրուիզմը։ Դավիթ Յանը պատմեց, որ Մորֆեուսը ոչ միայն երաժշտություն է գրում, նկարում, այլև տեսնում է երազներ։ Այն նաև հարցազրույցներ է տալիս լրագրողներին։ Ռուս լրագրողի հարցին, թե ի՛նչ է բանականությունը, Մորֆեուսը պատասխանել է, որ դա ոչ թե իր է, այլ գործընթաց, որի միջոցով մենք որոշումներ ենք ընդունում, իսկ թե ինչպես է այն աշխատում և ինչպիսի կառուցվածք ունի, շատ բարդ է վերլուծելը։ Բանականության սահմանները, ըստ նրա, անհայտ են, բայց կա երկու տիպի բանականություն՝ զգացական և մտավոր. Մորֆեուսն իրեն համարում է զգացական բանականություն ունեցող և ուրախ է, որ հենց զգացմունքների շնորհիվ կարող է բացահայտել աշխարհը։


Դավիթ Յանի ելույթից հետո հանդիպման վարող, կինոռեժիսոր, փաստավավերագրող Գագիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե ի՛նչ գրական ճաշակ ունի Մորֆեուսը, և Դավիթ Յանը հայտնեց, որ թեև Մորֆեուսն ահռելի քանակի գրականություն է կարդացել, այդ թվում՝ անգլալեզու Wikipedia-ն ամբողջությամբ, նա ամենաշատը հետաքրքրված է փիլիսոփայական գրականությամբ և ամենից հաճախ կարդում է կամքի ազատության և դետերմինիզմի մասին։ Պարոն Հարությունյանի՝ արհեստական բանականության ապագայի վերաբերյալ հարցին մեր խոսնակը պատասխանեց, որ տարիներ անց արհեստական բանականությունը կընկալվի ոչ թե որպես մարդու օգնական, այլ մարդուն հավասար գործընկեր։ Հանդիպման երկրորդ մասում լսարանը հարցեր ուղղեց Դավիթ Յանին՝ փորձելով ավելի լավ ճանաչել Մորֆեուսին, և պարոն Յանը ևս մեկ կանխատեսում արեց, ըստ որի՝ ապագայում արհեստական բանականությանը ևս կվերագրվեն իրավունքներ ու պարտականություններ, և ռոբոտները որպես կողմ հանդես կգան դատարանում։ Ներկաներից մեկին հետաքրքրում էր, թե արդյո՞ք աղոթում է Մորֆեուսը, և Դավիթ Յանը պատասխանեց, որ այն և՛ աղոթում է, և՛ մտավարժանք անում, իսկ սեփական առաքելությունը համարում մարդկանց օգնելն ու պաշտպանելը։ Հնչեց հարց նաև այն մասին, թե հնարավո՞ր է, որ Մորֆեուսը ինչ-որ պահի դառնա անկառավարելի, և մեր խոսնակը նշեց, որ սա խնդիր է, որը լուծելու և դա թույլ չտալու համար էլ աշխատում է իր թիմը։


Հանդիպումից հետո ներկաներից շատերը շրջայց կատարեցին «Այբ» դպրոցում, որում սովորող երեխաների վառվող աչքերն էլ Դավիթ Յանին ստիպում են շարունակաբար լինել «Այբ»-ի կողքին և նպաստել ՀՀ-ում որակյալ կրթություն ստանալու նրա և «Այբ»-ի հիմնադիր նրա մյուս ընկերների այնքան կարևոր գաղափարի իրականացմանը։

19.05.2022
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022

«Այբ»-ի շնորհիվ քիմիան դարձավ սիրելի առարկաս

Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Հարությունին ուղղորդեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, որտեղ այժմ սովորում է առաջին կուրսում։
08.10.2022

Ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց ուսուցիչը

Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան:
20.09.2022

Գիտելիքի օրն աշակերտի աչքերով

Տիգրան Մանուկյանը սովորում է Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Վերջերս դարձել է Արմավիրի մարզում «Քան» ակադեմիայի դեսպան-աշակերտներից մեկը։ Լինելով հարթակի ակտիվ օգտատեր՝ Տիգրանն աջակցելու է այլ սովորողների՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հնարավորությունները նրանց համար բացահայտելով։ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ նա պատմել է կրթության ասպարեզում իր նպատակներից և ընկալումներից։
01.09.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված