Վերադառնալ

Գիտական համայնք հենց փոքր տարիքից պետք է ձևավորել

 

2010-ից «Այբ» կրթական հիմնադրամն անցկացնում է Պատանի քիմիկոսների մրցաշարը (ՊՔՄ)։ 2020-ից այն շարունակելու եկավ Ուսանող քիմիկոսների մրցաշարը (ՈՒՔՄ)։ Այս տարի «Այբ»-ն ընդլայնում է այս թիմային մրցույթն ու մեկնարկում Բնագիտության ուսանողական մրցաշարը կամ ԲՈՒՄ-ը։ Թե ինչ փորձառություն են տվել պատանի և ուսանող քիմիկոսների մրցաշարերը և ինչ սպասել ԲՈՒՄ-ից, կօգնի հասկանալու Էմմա Մարտիրոսյանը։


Էմմայի մասին

Սովորում եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ 11-12-րդ դասարաններում մասնակցել եմ Պատանի քիմիկոսների մրցաշարին, որում հաղթանակից հետո մասնակցել եմ նաև Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին և վերադարձել 3-րդ կարգի դիպլոմով։ Համալսարանում էլ տրամաբանական շղթան բերել է ինձ ուսանողական մրցաշար։


Պատանի քիմիկոսների և Ուսանող քիմիկոսների մրցաշարերում փորձառության մասին

Երկու մրցաշարերում էլ գրեթե նույն զգացողություններն ունեի։ Առաջին անգամ ՊՔՄ-ին մասնակցելիս երևի ավելի լարված էինք․ չգիտեինք ինչ սպասել, թեև ՈՒՔՄ-ի համեմատ այն ավելի հեշտ էր։ Մասնակցելու համար մոտիվացնում էր առօրյա դպրոցական կյանքից կտրվելու, նոր գիտական աղբյուրներ բացահայտելու, տարբերվող միջավայրում գործելու, մասնագետների հետ շփվելու ու սովորելու հնարավորությունը։ Ուսանող քիմիկոսների մրցաշարի ժամանակ ավելի զբաղված էինք, թեմաներն ավելի բարդ էին, բայց դա էլ հենց հետաքրքրացնում էր մրցույթը։
 
Թիմային աշխատանքում լիովին ուրիշ գրավչություն կա․ բոլորս խորանում ենք մի թեմայում և գտնում լուծումներ։ Այսպես շատ ավելի հեշտ է պատրաստվել ընդդիմախոսությանը, վեր հանել հնարավոր բացերը սեփական մոտեցումներում։


Նոր մեկնարկող ԲՈՒՄ-ի ձևաչափի ու բացվող նոր հնարավորությունների մասին

Միջառարկայական մոտեցումը, կարծում եմ, կբարդացնի թիմերի գործը, բայց և կհետաքրքրացնի։ Ուսանող քիմիկոսների մրցաշարի ընթացքում էլ միայն քիմիան չէ, որ մեզ պետք էր․ ֆիզիկայի, մաթեմատիկայի գիտելիքներն էլ շատ կարևոր էին խնդիրներ լուծելիս։ Լավն այն է, որ նոր մրցաշարի ավելի մեծ առարկայական ընդգրկումը կօգնի աշխատելու ավելի մեծ տեղեկատվական հոսքերի հետ, միավորվելու և նոր աշխարհայացք ձևավորելու։ Ինքս ընտրել եմ բժշկությունը, քանի որ այն իմ բոլոր սիրելի գիտաճյուղերի միավորումն է։ Այս տեսանկյունից շատ ավելի ոգևորող է, երբ տարբեր ոլորտների հետ առնչվելու հնարավորություն կա։


Մրցաշարերի ու գիտական համայնքների ձևավորման մասին

Գիտական համայնք հենց փոքր տարիքից պետք է ձևավորել՝ 10-12-րդ դասարաններից։ Մրցաշարերը ձևավորում են լրիվ նոր մտածողություն, ցույց տալիս՝ որքան ուսումնասիրելու ու հասկանալու բան կա աշխարհում։ Մասնակցելը շատ կարևոր է․ մինչև այդ շատերը չեն էլ պատկերացնում, որ իրենք էլ են ունակ հետազոտելու և գործելու գիտական միջավայրում։ Գիտության զարգացման համար շատ կարևոր է աշխատող միտք ձևավորելը, որը կարող է բերել նաև պետության զորացմանը:


ԲՈՒՄ-ը բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է, որը ձգտում է միավորել և տեսանելի դարձնել բնագիտական առարկաներով հետաքրքրված երիտասարդ մասնագետներին ու խթանել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գիտական մտքի զարգացումն ու մասնագիտական համայնքների ձևավորումը։ Մրցաշարի մասին ավելին տես այստեղ։

30.04.2022
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված