Վերադառնալ

«Այբ»-ը՝ ԱՄՆ IACAC-ի հոբելյանական 30-րդ համաժողովի մասնակից

 

«Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ակոպյանը և Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Ֆլորիդայի միջազգային համալսարանում տեղի ունեցած Համալսարանական ընդունելության խորհրդատվության միջազգային ասոցիացիա (IACAC - International Association for College Admission Counseling)  հոբելյանական 30-րդ համաժողովին։

Համաժողովը հարթակ է տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը, քննարկելու նորարարական մոտեցումները և ձևավորելու նոր գործընկերություններ: Համաժողովն իր բովանդակությամբ, ձևաչափով և մասնագիտական համայնքի ներգրավվածությամբ ամենախոշոր միջոցառումներից մեկն է աշխարհում. նրան մասնակցում են մոտ 1500 կրթական կազմակերպություններ՝ դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհից։

«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի համակարգող Ռուզաննա Մայիլյանը համաժողովի ընթացքում ներկայացրին «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները:

Բացի դրանից, «Այբ»-ի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին տարբեր սեմինարների: Շփվելով կրթական փորձագետների և մասնագետների հետ՝ «Այբ»-ի ներկայացուցիչները խորացրին իրենց պատկերացումները կրթական ոլորտի ընթացիկ միտումների մասին և արժեքավոր պատկերացումներ ձեռք բերեցին դասավանդման նորարարական մեթոդների, տեխնոլոգիաների ներմիավորման և անհատականացված ուսուցման մոտեցումների վերաբերյալ:

IACAC  2023-ում «Այբ»-ն ընդլայնեց իր գործընկերների ցանցը՝ հարթելով ապագա համագործակցության և գիտելիքների փոխանակման նոր ուղիներ:

18.08.2023
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված