Վերադառնալ

Տևական համագործակցության մեկնարկ «Երևան Մոլ»-ի հետ

 

Դեկտեմբերի 8-ին «Այբ» կրթական հիմնադրամը և «Երևան Մոլը» հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին կրթության շուրջ նոր ու տևական համագործակցության մեկնարկը։ Կարևորելով կրթությունը և առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության գաղափարով՝ «Երևան Մոլը» շարունակական աջակցություն է ցուցաբերելու «Այբ» կրթական հիմնադրամի կրթական նախաձեռնություններին՝ այն  սկսելով հայերենի «Մեղու» մրցույթի շրջանակում գործընկերությամբ։

«Այբ»-ի զանգվածային մրցույթների ընթացքում «Երևան Մոլը» կօգնի մեծացնելու արդի կրթական հնարավորությունների հասանելիությունն ավելի մեծ թվով շահառուների համար։ Մասնավորապես՝ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը զգալի ներդրում կունենա ինչպես մրցույթների մրցանակային ֆոնդում, այնպես էլ մրցանակակիրների և հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ՝ օգնելով ապահովելու երեխաների տոնական ժամանցը։

Սա կառույցների առաջին համագործակցությունը չէ և գալիս է շարունակելու տարվա առաջին կեսին մեկնարկած գործակցությունը։ Ամռանը «Նավապետ Քիդի գանձերի կղզին» հարթակ էր դարձել 2021 թվականի «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակաբաշխության համար՝ աջակցելով միջոցառումներին և երեխաներին նվիրելով կրթական տոն։


Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթը կանցկացվի Հայաստանի Հանրապետության և Արցախի 3-12-րդ դասարանցիների համար։ Դեկտեմբերի 19-ին այն առանձին փուլով կանցկացվի նաև սփյուռքի հայալեզու աշակերտների համար։ «Մեղու»-ի նպատակը սերունդների մեջ ազգային ինքնության բանալին հանդիսացող հայոց լեզվի հանդեպ սեր ու հոգածություն ձևավորելն է՝ պահպանելով լեզվի տարածումն ու դերն աշխարհում։

13.12.2022
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված