Վերադառնալ

«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր գործադիր տնօրեն

 

«Այբ»-ն ինձ համար օրինակ է, թե ինչպես կարող է երազանքն իրականություն դառնալ պատասխանատու և հոգատար մարդկանց միջոցով: Ես հավատում եմ «Այբ»-ի գաղափարին, որ կրթությունն է մեր երկիրը հզորացնելու ամենաուղիղ միջոցը, և այդ հավատով ու ոգևորությամբ եմ վերջին վեց տարիներին մասնակցել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովելու այբական առաքելության իրագործմանը, ներդրել կառավարման իմ ամբողջ փորձը: Եվ հիմա՝ զարգացման նոր փուլում, հոգաբարձուների խորհուրդն ինձ է վստահել հիմնադրամն առաջնորդելու պատասխանատվությունը: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է, երբ հաշվի ես առնում, թե ինչպիսի նվիրյալ մարդիկ են ղեկավարել կարևոր դերակատարություն ունեցող այս կառույցը և թե ինչ համակարգային ազդեցության նախագծեր են մշակվել այս թիմում:

Ուրախ եմ, որ տարիների ընթացքում ձևավորվել է ընդհանուր առաքելության շուրջ միավորված այսպիսի կուռ գործընկերություն: Ձեր ջանքերի շնորհիվ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ավելի է մոտեցնում կրթված սերունդ ունենալու, մրցունակ, որակյալ և օրինակելի կրթական համակարգեր ստեղծելու մեր երազանքի իրականացումը: Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին մեր երկրի կրթության զարգացման գործին մասնակցելու և վստահության ու աջակցության համար:

Համոզված եմ, որ ճիշտ նպատակադրումներով և բոլորիս համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի լավագույն կրթության հնարավորությունը Հայաստանում հասանելի դարձնել բոլոր սովորողներին:

18.10.2023
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ ««Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված