Վերադառնալ

Երկարատև համագործակցության հերթական այցը

Հուլիսի 15-16-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց Ստիվ Քինգին` Քեմբրիջի  համալսարանի «Համագործակցություն հանուն կրթության» կառույցի Կրթության բարեփոխումների բաժնի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարին։

Սա «Այբ»-ի հետ Քեմբրիջի համալսարանի երկարատև համագործակցության հերթական այցն էր։ Ստիվ Քինգը նախ ծանոթացավ «Այբ» դպրոցին, կրթական միջավայրին ու հնարավորություններին։ Այնուհետև քննարկվեցին երկրում տեղի ունեցող կրթական բարեփոխումների համատեքստում Քեմբրիջի և «Այբ» հիմնադրամի հետ համատեղ մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի զարգացման և տարածման հնարավորություններն ու ուղղությունները ՀՀ դպրոցներում։

«Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները և Ստիվ Քինգը հանդիպում ունեցան նաև ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի և հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում նախանշվեցին կրթական համակարգի այն ուղղությունները, որոնց շրջանակներում Քեմբրիջի փորձն ու աջակցությունը կարող են օգտակար լինել։ Մասնավորապես քննարկվեց նոր ՀՊՉ-ին համապատասխան գնահատման համակարգի, կրթական ռեսուրսների և դասագրքերի հարցը։

18.07.2024
Գլխավոր Նորություններ

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ ««Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
12.06.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026
Վերջին Նորություններ

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված