Վերադառնալ

«Այբ»-ի ոգեշնչող ծրագրերը և բարերարների տպավորիչ արձագանքը

 

Մայիսի 15-ը նշանավորվեց կրթական նոր հնարավորությունների համար կայուն ու երկարաժամկետ հիմքերի ստեղծմամբ: «Այբ» կրթական հիմնադրամը Երևանում անցկացրեց առաջին խոշոր գալա ընթրիքը՝ կրթության գաղափարի շուրջ մեկ հարթակում միավորելով շուրջ 250 բարերարների և գործընկերների, կրթությանը նվիրված մարդկանց: Երեկոյի ընթացքում «Այբ»-ն ազդարարեց զարգացման նոր ծրագրերի մեկնարկի մասին, որոնցից երկուսը վերաբերում են «Այբ» ավանի զարգացմանն ու առանձին բաղադրիչների կառուցմանը:

Մասնավորապես՝ կրթական ավանում կկառուցվի ավագ  դպրոցի նոր մասնաշենք՝ աշխարհահռչակ BIG (Bjarke Ingels Group) ճարտարապետական ընկերության հետ:  «Այբ»-ը, համաշխարհային մակարդակով մրցունակ ու որակյալ կրթական համակարգեր ստեղծելուց բացի, իրականացնում է սոցիալական աջակցության մեծածավալ ծրագիր, և նոր մասնաշենքի կառուցումը կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը, որոնց միջինում 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ: Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն: Այս խոշոր նախագծի նպատակով գալա ընթրիքի երեկոյին նվիրաբերվեց 5 մլն ԱՄՆ դոլար:

Ավանի մյուս կարևոր բաղադրիչը Սբ Թարգմանչաց եկեղեցու կառու ցումն է, որը խորհրդանշում է ճանաչողության և հոգևոր արժեքների կապն ու սրբոց Թարգմանչաց շարժման խորհուրդը, որն «Այբ»-ի ձևավորման հիմքերում է: Այս նպատակով գալա ընթրիքի ընթացքում նվիրաբերվեց 1 մլն ԱՄՆ դոլար:

Ավանի երկու ծրագրերի մասին մանրամասները՝ շուտով:

Մեր առաքելությունն է լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորին. հենց այդ նպատակով սկսում ենք մարզերում նոր դպրոցներ ստեղծելու ծրագիր: Այս նախաձեռնության իրագործման համար կա արդեն առաջին 1 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, որի մասին հայտարարվեց գալա ընթրիքի ժամանակ:

Դրամահավաքի նպատակներից է ապահովել սոցիալական աջակցության ծրագրի շարունակականությունն «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար, որոնց կրթությունը կազմակերպվում է միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ապահովելով համապարփակ և արժեքահեն կրթություն:

Այսպիսով՝ բացի վերոնշյալ ծրագրային 7 մլն ԱՄՆ դոլարից՝ երեկոյի ընթացքում կատարված նվիրատվություններն ու խոստումները կազմում են 167 մլն դրամ, որոնք կուղղվեն կրթավճարային ֆոնդի համալրմանն ու զարգացման այլ ծրագրերի:

Այս դրամահավաքը և ԱՄՆ-ում ավելի վաղ կազմակերպված միջոցառումը՝ նվիրված հիմնադրամի նպատակային դրամագլխի հիմնմանը, մեր երկարաժամկետ նպատակների և ծրագրերի շարունակականության  երաշխիքն են, մեր պատասխանատվության խոստումը հասարակությանը:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ, վստահությամբ և աջակցությամբ դարձան այս հիշարժան իրադարձության մաս, ու մեր համայնքի բոլոր նվիրյալներին, որոնք մեր մեծ երազանքն ու գաղափարը տարիներ շարունակ դարձնում են իրականություն:

Յուրաքանչյուր ներդրում և աջակցություն մեզ համար հնարավորություն է՝ կրթության ուժով վերափոխելու Հայաստանն ու մեր երեխաների ապագան։

22.05.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ BIG-ը՝ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ

Սեպտեմբերի 4-5-ին դանիական հեղինակավոր BIG ընկերության պատվիրակությունը՝ BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգի գլխավորությամբ, Երևանում էր։
08.09.2025

«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր տնօրեն

Սեպտեմբերի 1-ին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն աշխատակազմին ներկայացրեց հիմնադրամի նորանշանակ տնօրեն Վահե Գաբրիելյանին:
04.09.2025

«Այբ»-ը` IACAC համաժողովի մասնակից

Ռուզաննա Մայիլյանը երկրորդ անգամ ներկայացրեց «Այբ»-ի գործունեության և ԱԲ-ի յուրահատկությունները IACAC-ի ամենամյա համաժողովում:
22.07.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկը

Հայտարարում ենք «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։
04.07.2025
Վերջին Նորություններ

Արարատյան բակալավրիատի նոր դպրոց

Դիլիջանի կենտրոնական դպրոցը սեպտեմբերից կունենա ավագ բաղադրիչ, որտեղ կրթությունը կկազմակերպվի միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով:
02.07.2025

Ամփոփեցինք «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա ծրագիրը

Ամփոփվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման փորձնական ծրագիրը:
26.06.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված