Վերադառնալ

Առցանց «Կենգուրուն»՝ Մարգարիտայի աչքերով

 

2020 և 2021 թվականներին «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթն անցկացվեց առցանց, և, չնայած նորամուծությանն ու որոշ դժվարություններին, առցանց հարթակը մասնակիցներին տվեց ինքնուրույն գրանցվելու և մասնակցելու, մրցույթից առաջ նախորդ թեստերով պարապելու ու մրցույթին որոշ փորձառությամբ մասնակցելու նոր հնարավորություն։  Մարգարիտան՝ մեր հերոսուհին, երեք տարի անընդմեջ մասնակցում է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և կարող է համեմատել  «Կենգուրուի»  առցանց և  դասարանային տարբերակները։ Նրա ընտանիքում մրցույթի երկու տարբերակն էլ ընդունվում են միևնույն ոգևորությամբ։

Մեզ հետ խոսելիս Մարգարիտան պատմեց, որ «Կենգուրու» հարթակում գրանցվել է հայրիկի հետ, որը դստերը տրամադրել է սեփական էլեկտրոնային հասցեն։ 2020 թվականին բախվել են որոշակի տեխնիկական խնդիրների, սակայն արդեն այս տարի ինքնուրույն կարողացել է սահուն անցնել մրցույթը։

«Կենգուրուի» փոքրիկ երկրպագուն մեզ պատմեց, որ համավարակի բերած սահմանափակումների պատճառով կարոտել է ընկերներին ու դպրոցական միջավայրը և միշտ ուզել է վերադառնալ դպրոցական ավանդական դասերին,  սակայն Մարգարիտան նույն կարծիքը չուներ «Կենգուրուի» մասին։ Ավստրալիացի մեր ընկերոջը Մարգարիտան պատրաստ է դիմավորելու թե՛ համակարգչի էկրանից, թե՛ սպիտակ թղթի վրա։ Մարգարիտան նշեց, որ «Կենգուրուին» մասնակցել է իրենց հյուրասենյակից, որը վերջին շրջանում դարձել էր իր և քույրիկի դասարանը։ Տանը նստած՝ աղջիկը ավելի հանգիստ է եղել, կենտրոնանալը՝ ավելի հեշտ, իսկ բոլոր գործողությունները՝ մուտք գործելուց մինչև թեստն ուղարկելը, մենակ կատարելը սեփական ուժերի հանդեպ վստահության հերթական լիցքն է տվել Մարգարիտային։

Մարգարիտան «Կենգուրուին» սպասում է անկախ դրա ձևաչափից, քանի որ «Կենգուրուի» մաթեմատիկական խնդիրները հաճելի խաղ է համարում, ոչ թե միայն հաղթելու նպատակով մրցույթ։ Մարգարիտայի ու նման ոգևորված երեխաների համար էլ «Կենգուրուն» արդեն քանի տարի է՝ վերադառնում է Հայաստան՝ անկախ համաշխարհային խնդիրներից։


«Կենգուրուն» և «Այբ» կրթական հիմնադրամի այլ մրցույթները հնարավոր եղավ օպերատիվ կերպով դարձնել առցանց շնորհիվ Uteach հարթակի, որը նոր մարտահրավերներին համապատասխան ավելի ժամանակակից դաշտ է ապահովում կրթության համար և օգնում ձևավորելու նոր կրթական մշակույթ՝ հիմնված որակի և կայունության վրա։

13.04.2021
Գլխավոր Պատմություններ

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025
Վերջին Պատմություններ

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022

«Քան»-ը ինքնակրթության հարթակ է նաև ծնողի համար

«Քան» ակադեմիան կարևոր օժանդակող գործիք է ոչ միայն ուսուցիչների, այլև ծնողների համար։ Իսկ թե ինչ կարող է հարթակը տալ ծնողին և ինչպես այն օգտագործել, պատմել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի, «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցիչ Նոնա Դադայանը, որը որպես ծնող ունի հաջողության իր պատմությունը։
21.10.2022

«Կենգուրու»-ի գուրուն․ Արեն Մխիթարյան

«Այբ» կրթական հիմնադրամում օրերս հյուրընկալել էինք «Կենգուրու» մրցույթի հաղթող Արեն Մխիթարյանին, որն այժմ ուսանում է Եվրոպայում։ Արենը եկել էր հիմնադրամ իր մրցանակի հետևից, և մենք առիթը բաց չթողեցինք՝ նրա հետ զրուցելու արտասահմանում ուսանելու, նրա ապագա ծրագրերի և «Կենգուրու» մրցույթի՝ նրա կյանքում ունեցած դերի մասին։
18.10.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված