Վերադառնալ

«ԱԲ սերունդ» ծրագրի մեկ տարվա արդյունքները

 

«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփեց «ԱԲ սերունդ» ծրագրի՝ ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների մեկ տարվա արդյունքները։

Ուսուցիչների վերապատրաստումները կարևոր են կրթության բարձր չափանիշները պահպանելու և ուսուցիչների լավ պատրաստվածությունը ապահովելու համար: Վերապատրաստումները թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններով և ուժեղ ուսուցչական համայնք, որը պատրաստ է ձևավորելու որակյալ և օրինակելի կրթական համակարգ:

«Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր առաքելությանը, ստանձնեց «ԱԲ սերունդ» ծրագրի՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ենթածրագրի մշակման և իրականացման աշխատանքները: Արդյունքում վերապատրաստման առաջին փուլին մասնակցեցին ընտրված դպրոցների՝ խորացված մաթեմատիկա դասավանդող 23 և թվային գիտություն ու համակարգչային գրագիտություն դասավանդող 15 ուսուցիչ:

Մեկ տարվա ընթացքում կատարվել են 45 ժամ վերապատրաստումներ և մատուցվել է 74 ժամ մենտորական աջակցություն: Վերապատրաստումների գործընթացին զուգահեռ անցկացվել են դասալսումներ և հետդասալսումային քննարկումներ:

Ծրագրին մասնակցող 38 ուսուցիչները հնարավորություն ունեին շարունակաբար բարելավելու իրենց հմտությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ և մեթոդներ, որոնք  թույլ կտան ավելի հետաքրքիր դարձնել մաթեմատիկան և համակարգչային գիտությունը ծրագրում ներգրավված բոլոր աշակերտների համար։

«Մեր երկրի անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը կախված են ուսուցչից,— նշում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Հովհաննիսյանը:— Շնորհակալություն եմ հայտնում վերապատրաստողներին, մենտորներին և դասալսողներին, ովքեր իրար լրացնելով, իրար հետ զարգանալով՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում էին ծրագրում ներգրավված ուսուցիչներին: Մեր վերապատրաստողները ստեղծել են համագործակցության հետաքրքիր մթնոլորտ և նպաստել լավագույն որակ և կատարյալ արդյունք ստանալու ձգտում ունեցող ուսուցչական համայնքի ձևավորմանը»:

«Այբ» կրթական հիմնադրամը ծրագրին մասնակցող բոլոր ուսուցիչներին տվել է հավաստագրեր:


2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի 7 մարզի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի և մայրաքաղաք Երևանի 15 ավագ դպրոցներում մեկնարկեց «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է 10-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին և աշակերտներին ծանոթացնել արհեստական բանականության ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղուն:
Այն մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

29.07.2024
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված