Վերադառնալ

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի ամփոփումը

 

Ամփոփեցինք «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում իրականացվող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների ևս մեկ փուլ։

Ծրագրին մասնակցող 38 ուսուցիչ մանկավարժական ու մասնագիտական վերապատրաստումներ են անցնում թե՛ առցանց, թե՛ առկա ձևաչափով՝ շարունակաբար բարելավելով իրենց հմտությունները։

Այս անգամ վերապատրաստման թեմաներն էին՝

  • Նախագծահեն ուսումնառություն. «Ոսկե չափանիշը» և նրա 3 տարրերը.
  • Նախագծի թեմայի ընտրություն և խմբերի ձևավորում.
  • Հետազոտության խնդրի ձևակերպում, նպատակի և վերջնարդյունքի սահմանում.
  • Նախագծային աշխատանքի գնահատում։

Դիտել տեսանյութը

 

«Այբ» դպրոցում անցած երկօրյա դեմառդեմ հանդիպումները եզրափակեցինք FAST-ի գրասենյակում ուսուցիչների, վերապատրաստողների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ միասին։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք «ԱԲ սերունդի» նպատակներն ու ընթացքը, YerevaNN-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ բացահայտեցինք ԱԲ-ի ոլորտում համաշխարհային զարգացումները, զրուցեցինք ու կիսեցինք տպավորությունները մեր համագործակցության շուրջ։

Վստահ ենք` նոր գիտելիքի, մեթոդների և հմտությունների ներդրումը հնարավորություն կտա մեծացնելու դասավանդման արդյունավետությունը՝ թույլ տալով «ԱԲ սերունդի» ուսուցիչներին ավելի հետաքրքիր դարձնել մաթեմատիկան և համակարգչային գիտությունը ծրագրում ներգրավված բոլոր աշակերտների համար։

22.04.2024
Գլխավոր Նորություններ

«Այբ» կրթական ավանում մեկնարկել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարությունը

Հոկտեմբերի 10-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, «Այբ» կրթական ավանում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը:
20.10.2026

Վերափոխենք Հայաստանը կրթությամբ. ուսուցիչների հետ հանդիպում Տավուշում

ԴԿԴ-ում տեղի ունեցավ «Վերափոխենք Հայաստանը կրթությամբ» խորագրով միջոցառումը։
15.07.2026

«405» կրթական դաշինքը «Այբ»-ում

Հունիսի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալել էր «405» կրթական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։
10.06.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա ընթրիքը համախմբեց կրթության փոխակերպող ուժին հավատացող համայնքին։
09.05.2026
Վերջին Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված