Վերադառնալ

Արարատյան բակալավրիատի նոր դպրոց

 

Եկել ենք ձեզ հայտնելու մի շատ սպասված և ոգևորող նորություն: «Այբ» համակարգի ևս մեկ դպրոց՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, սեպտեմբերից կունենա ավագ բաղադրիչ, որտեղ կրթությունը կկազմակերպվի միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Դպրոցը ստացել է միջնակարգ հանրակրթություն մատուցելու լիցենզիա և կապահովի ամբողջական կրթություն:

Այս նորությունը կրթականից բացի ունի նաև համայնքային կարևոր նշանակություն։ Սա բացառիկ հնարավորություն է մի ամբողջ համայնքի նոր սերնդի համար՝ իր համայնքում ու հարազատ միջավայրում ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու, ամբողջական ու արժեքահեն կրթություն, հետագայում սովորելու Հայաստանի լավագույն բուհերում և աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում:

Դիլիջանի դպրոցը, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ,ԱԲ-ի դպրոցների ցանցին միացող երկրորդ դպրոցն է: «Այբ» կրթական հիմնադրամն ԱԲ-ը ստեղծել է՝ նպատակ ունենալով լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորին, և նոր դպրոցում ծրագրի ներդրումը կարևոր հանգրվան է մեր առաքելության իրականացման ճանապարհին:

Հիշեցնենք, որ Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որը Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և UK NARIC-ի կողմից ճանաչվել է բրիտանական A Levels և ամերիկյան AP որակավորումներին համազոր:

ԴԿԴ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույցին ու ընթացակարգին ծանոթացե՛ք այստեղ։

17.06.2025
Գլխավոր Նորություններ

«Այբ»-ի ոգեշնչող ծրագրերը և բարերարների տպավորիչ արձագանքը

«Այբ» կրթական հիմնադրամը Երևանում անցկացրեց առաջին խոշոր գալա ընթրիքը՝ կրթության գաղափարի շուրջ մեկ հարթակում միավորելով շուրջ 250 բարերարների և գործընկերների, կրթությանը նվիրված մարդկանց:
22.05.2025

Մեկնարկեցին ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները

Դավիթ Սահակյանը և BIG ճարտարապետական կազմակերպության գործընկեր Քեթրին Հուանգը ստորագրեցին նոր մասնաշենք նախագծելու վերաբերյալ պայմանագիր։
07.04.2025

Շարունակվում է վերապատրաստման դասընթացը տնօրենների համար

Վերապատրաստումն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
14.03.2025
Վերջին Նորություններ

«Այբ» ակադեմիան նախաձեռնել էր դասընթացավարների զարգացման ծրագիր

«Այբ» հիմնադրամը ապահովում է վերապատրաստող թիմի շարունակական կրթությունը՝ հիմնվելով առաջատար փորձի ու ժամանակակից պահանջների վրա:
09.04.2025

Մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը

«405 կրթական դաշինք» հիմնադրամը պաշտոնապես ազդարարեց հայկական կրթական միջավայրում համագործացկության նոր մոդելի սկիզբը։
12.03.2025

«Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները Քեմբրիջի համալսարանում

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և ռազմավարական ծրագրերի տնօրեն Տ. Մեսրոպ քհն․ Արամյանն այցելել էին Քեմբրիջ:
07.03.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված