Վերադառնալ

8-րդ սերունդը՝ «Այբ»-ի 8 սկզբունքներով զինված

 

2020 թ․-ին  դպրոցն ավարտել է 70 աշակերտ։

2017-20 թթ․ ընթացքում ունեցել ենք հանրապետական օլիմպիադաների 20 դիպլոմ, 124 անհատական ու խմբային նախագծեր: 

Այս ամենը չէր լինի առանց 2160 համեղ ընդմիջումների, 250 անքուն գիշերների, 92 քննությունների, բակում  անցկացվող վոլեյբոլի խաղերի, «Այբ»-ում ապրված անթիվ-անհամար պահերի, որոնց ընթացքում ձևավորվեց 4 դասարան՝ մեկ սերունդ։

Մեր դպրոցական տարիներն այսքան հագեցած ու գունեղ չէին լինի, եթե դուք չաջակցեիք մեր ծնողներին, ձեր հոգու մասնիկն անձնվիրաբար չդնեիք մեր կյանքի այս կարևորագույն փուլում։ Մենք սովորել ենք այբական շահադրդիչ ու կենսուրախ շենքում։ Անգամ տնից դպրոց մեր ճանապարհն է դարձել արժեքավոր հիշողություն՝ լի ժպիտներով, երգերով, հոգնած լռությամբ։ Մեր ուսումնական ճամփորդությունների ընթացքում կարողացել ենք վերագտնել ու վերարժևորել մեր մշակույթը, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունների շնորհիվ հնարավորություն ենք ստացել նոր աշխարհներ բացահայտելու, մեր հաջողության սանդուղքի հերթական աստիճանը նվաճելու։

Դուք ընդլայնել եք «Այբ» համայնքի աշխարհագրությունը, քանի որ ձեր աջակցությամբ շուրջ երեք տասնյակ աշակերտներ Հայաստանի Հանրապետության մարզերից ու Արցախից ապահովվեցին ամբողջական կրթաթոշակով, ինչպես նաև հնարավորություն ստացան բնակվելու հարմարավետ ու ջերմ կացարանում։ Այս համայնքի  հիմքում ընկած են այն արժեքները, որոնք դուք սերմանել եք դպրոցի ստեղծման առաջին օրերից։ Ձեր լուսավոր օրինակները մեր աչքի առջև ունենալու շնորհիվ մենք դարձել ենք նախաձեռնող ու հավասարակշռված՝  փորձելով գտնել ամենատարբեր խնդիրների լուծումները, դարձել զգոն ու  բաց՝ լսելու և ընդունելու տարբեր տեսակետներ։ Սովորել ենք ոչ միայն կիրառել տրվածը, այլև կերտել նորը։ Մենք հպարտ ենք, որ մի մասն ենք  համայնքի, որը ձգտում է սերնդեսերունդ փոխանցել արժեքներ՝ ստեղծարար, բարեխոհ  և հոգատար հասարակություն կերտելու համար։ 

8-րդ սերունդը զինված «Այբ»-ի 8 սկզբունքներով, պատրաստ է մտնելու նոր կյանք, որը, համոզված ենք, լինելու է հաջողության ճանապարհի  սկիզբ։ Երախտապարտ ենք, որ մեզ՝ երազանքներով ու նպատակներով լի ևս մեկ սերնդի, հնարավորություն եք  ընձեռել  մեր  առաքելությունն իրագործելու։ Ձեր հավատը մեզ թևեր է տվել․ դրան ի պատասխան՝ մենք խոստանում ենք  թևեր տալ ապագա սերունդներին։ Շնորհակալ ենք,  որ  կարևորել  եք  մեր  կրթությունը  մեր  իսկ  երկրում, նվիրվել եք նոր կրթական մշակույթ ստեղծելու գործին և որ մեզ եք վստահել աշխարհն ու հասարակությունը վերափոխելու  ձեր ծրագրի  շարունակականությունը։  Հավաստիացնում ենք, որ  «Այբ»-ի  խորհրդանշական՝  8-րդ սերունդը, միանալով շրջանավարտների մեծ համայնքին,  կլինի  արժանի և կդառնա ձեր  գաղափարների ժառանգորդը։ Մենք կդառնանք այն օղակը, որով կփոխանցվեն այբական արժեքները, կլինենք ձեր ծրագրերի ու նպատակների արտացոլանքը «Այբ» դպրոցի, Հայաստանի, ինչպես նաև աշխարհի զարգացման գործում։


Նամակի տեքստն ու դիզայնն ամբողջությամբ պատրաստել են «Այբ» դպրոցի աշակերտները։ Դիտե՛ք նաև նրաց ստեղծած տեսանյութը:

11.08.2020
Գլխավոր Պատմություններ

Առաջնորդներ չեն ծնվում, ձևավորվում են

Արմեն Հարությունյանի և Թամարա Սիմոնյանի վերապատրաստման ուղին «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի շրջանակում «Այբ»-ի տեսլականը երբեք չի սահմանափակվել միայն աշակերտակենտրոն կրթությամբ։ Կրթական համակարգում ամենաուժեղ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ վերանայվում է ուսուցչի ու տնօրենի դերը։ Այդ պատճառով էլ ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումն «Այբ»-ի կրթական առաքելության հիմնական շերտերից մեկն են։ Վերապատրաստումը դառնում է վերապրելի փորձառու
04.06.2025

Լիլիթ Մինասյան. ճակատագրական հանդիպումից դեպի «Այբ»

Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանն «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավարն է, որն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է այստեղ և դասավանդում համաշխարհային պատմություն։
20.05.2025

«Այբ»-ից Օքսֆորդ. սխալներից մինչև հաջողություն

Այսօր արդեն մասնագիտությամբ կենսաինֆորմատիկ Տաթևիկը վերջերս է ավարտել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան ու վերադարձել Հայաստան: Նրա հետ զրուցել ենք, թե ինչպես է «Այբ»-ի կրթավճարային համակարգն օգնել իրականացնելու նրա նպատակները, իսկ դպրոցը, նույնիսկ տարիներ անց, մնացել նրա կյանքի անբաժանելի մասը:
14.04.2025

Երաժշտությունից գիտություն. երբ ուսումը սահմաններ չի ճանաչում

Նախագծային ուսումնառությունը, որն ուսումնական ծրագրի կարևոր մաս է, 2015 թվականից օգնում է աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ, բացահայտելու իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
17.03.2025
Վերջին Պատմություններ

Մհեր Ենգիբարյան. երբ մի որոշումը փոխում Է կյանքդ

17-ամյա Մհեր Ենգիբարյանն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է «Այբ» ավագ դպրոցում՝ մի վայրում, որը տարիներ առաջ ինչ-որ անհասանելի երազանք էր թվում նրան։ Մհերը հիշում է, թե ինչպես էր հանձնել քննությունները և ընդունվել «Այբ», որը, նրա խոսքով, ապագայում մեծ դեր էր ունենալու նրա կյանքում։ Սակայն այդ ճանապարհը հեշտ չէր։
10.02.2025

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամները 

Ծանոթացեք «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ բոլոր կազմերի անդամներին ըստ գործունեության տարիների
27.11.2023

10 միլիոնից ավելի միավոր «Քան» ակադեմիայում

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
24.11.2022
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված