Վերադառնալ

123․3 մլն դրամ՝ ներհամայնքային դրամահավաքի արդյունքում

 

«Այբ» դպրոցի տարածքում կկառուցվի ռազմամարզական ուսումնական եզակի ավան՝ կազմված տարբեր գոտիներից՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիայից, արգելագոտուց, մարզական գոտուց:

Այս նպատակով ուսումնական տարվա սկզբում մեկնարկած ներհամայնքային դրամահավաքի արդյունքում 90 մլն դրամի փոխարեն մեզ հաջողվել է հավաքել 123 334 624 դրամ (հուլիսի 3-ի դրությամբ)՝ գերազանցելով սահմանված նշաձողը և հնարավորություն ստանալով ավանում իրականացնելու լրացուցիչ այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Համատեղ նպատակներ սահմանելու ու դրանք միասին իրագործելու մշակույթը կարևոր նշանակություն ունի «Այբ»-ի համար և ամրացնում է մեր համայնքն ու արժեքները: Սա նշանակում է վստահություն միմյանց նկատմամբ և պատասխանատվություն՝ սեփական մասնակցությունն ունենալու մեր ապագան կերտելու գործում: Այն բացառիկ է նաև իր մասնակցայնությամբ, քանի որ արշավին միացան ոչ միայն «Այբ»-ի բարերարները, այլ նաև ծնողները, աշխատակիցները, ուսուցիչներն ու աշակերտական համայնքը:

Ուժեղ պետության գրավականն այն հասարակությունն է, որում նոր սերնդի ձևավորման համար առաջնային է որակյալ ու ամբողջական կրթությունը՝ կերտելու պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող անհատներ: Այս նախաձեռնության միջոցով միասին մենք ստեղծում ենք մի միջավայր, որը կնպաստի ֆիզիկապես ու հոգեպես ամուր սերնդի ձևավորմանը՝ պատրաստ դիմակայելու և հաղթահարելու մարտահրավերները:

Ռազմամարզական ուսումնական ավանը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց ռազմամարզական հմտություններն ու գիտելիքները: Այստեղ ներգրավված կլինեն ինչպես ոլորտի հմուտ մասնագետներ, այնպես էլ «Այբ»-ի՝ զինվորական ծառայություն անցած շրջանավարտները: Ուսումնառությունը հիմնված կլինի փորձի փոխանակման ու ամուր կապերի հաստատման վրա, ինչն էլ իր հերթին կնպաստի համայնքային ներուժի հզորացմանը:

«Այբ»-ի ռազմամարզական ուսումնական ավանը կունենա՝

  • դասասենյակ-լաբորատորիա՝ նորագույն ռազմամարզական VR վարժասարքով, որն իրական պայմաններ է ստեղծում մարտավարական հնարքների ուսուցման համար.
  • լեռնադաշտային պայմաններին հարմարեցված արգելագոտի , որը կունենա կրակային գոտի, խրամուղի, փշալար, պատ ու ցանց.
  • մարզական գոտի՝ ֆիզիկական մարզումների համար նախատեսված պայմաններով ու սարքերով

Նշենք, որ ավանի առաջին բաղադրիչը՝ նոր տեխնոլոգիաներով հագեցած «Արցախ» նախնական զինվորական պատրաստության դասասենյակ-լաբորատորիան, արդեն գործում է: Ծրագրի ընթացքի և հետագա աշխատանքային փուլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրին (տես ցանկը), ով իր ներդրումն ունեցավ արժեքավոր այս գործում և ստեղծեց այս հնարավորությունը երիտասարդների համար: Մենք վստահ ենք, որ վճռական ու գիտակից քայլերի շնորհիվ կարող ենք ստեղծել հզոր ու պաշտպանված երկիր:

31.07.2024
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված