Վերադառնալ

275 բնապահպանական նախագիծ և վերապատրաստված 376 ուսուցիչ

 

Ամփոփեցինք Հայաստանի 6 մարզում նախագծային ուսուցումը կիրառելու առաջին մեծածավալ աշխատանքների արդյունքները, որոնք ուղղված էին կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների լուծմանը։ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող նախաձեռնության նպատակը 7-11-րդ դասարանների ուսուցիչներին նախագծային ուսուցման և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներով վերազինելն էր՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի համայնքներում ծառացած բնապահպանական խնդիրների լուծման  նպատակով։

Ծրագրի շրջանակում 6 մարզի 272 բնակավայրից շուրջ 376 ուսուցիչ ակտիվ մասնակցեցին հատուկ իրենց համար մշակված դասընթացների՝ նախագծային ուսուցման մեթոդների բովանդակության և կառուցվածքի մասին առավել խոր պատկերացում կազմելու նպատակով։

5 ամսվա հագեցած առցանց և դեմ առ դեմ վերապատրաստումների ընթացքում ուսուցիչներին հաջողվեց խորապես յուրացնել նախագծային ուսուցման քայլերը և, ի հայտ բերելով սեփական գաղափարները, աշակերտների հետ աշխատել դրանց զարգացման ուղղությամբ։ Վերապատրաստումներն իրականացվել են զուգահեռ 20 խմբի համար։ Գումարային հաշվով իրականացվել է 180 ժամ դեմ առ դեմ և 260 ժամ առցանց դասընթաց նախագծային ուսուցման և 120 ժամ առցանց դասընթաց՝ կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, իրականացվել է նաև վերապատրաստողների վերապատրաստում։  

Արդյունքում փորձառու մենտորների առաջնորդությամբ ուսուցիչները հաջողությամբ կիրառեցին ձեռք բերած գիտելիքները և 2015 աշակերտների ներգրավեցին իրենց տարածաշրջանին բնորոշ 275 բնապահպանական նախագծերի իրականացման գործընթացում։


««Այբ» կրթական հիմնադրամում մենք շարունակաբար նախագծում, տեղայնացնում և իրականացնում ենք աշխարհի լավագույն ուսուցման մոտեցումները՝ խորապես հավատարիմ մնալով մեր երկրում բարձրորակ կրթություն տարածելու մեր առաքելությանը: «Այբ»-ը նախագծային ուսուցման բացառիկ փորձ ունի։ 2015 թվականից այն բարձր արդյունավետությամբ կիրառվում է «Այբ» դպրոցում և «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է: Ես հավատացած եմ, որ ուսուցիչներին գիտելիքով զինելը կհանգեցնի նրանց շարունակական զարգացմանը, կօգնի նրանց ձևավորելու նոր մտածելակերպ և յուրացնելու նոր մոտեցումներ։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ ձեռք բերած հմտություններն ու փորձը կօգնեն նրանց սեպտեմբերին կրթական նոր չափորոշիչների ներդրման հարցում»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։


Փակման արարողության ժամանակ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները ցուցադրեցին իրենց նախագծային աշխատանքի արդյունքները։ Նախագծերը վերաբերում էին այնպիսի բնապահպանական խնդիրների, ինչպիսիք են թափոնների տեսակավորումն ու վերամշակումը, անտառահատումները, հանքարդյունաբերության արտանետումների վնասակար ազդեցությունները և այլն։

«Անտառահատումները շատ լուրջ խնդիր են մեր գյուղի համար։ Հատկապես այս տարի դրա ծավալներն է՛լ ավելի են մեծանում՝ շոշափելի բացասական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա։ Հետագա վնասները կանխելու համար մենք աշակերտների հետ միասին նախագիծ ենք մշակել՝ դպրոցի մոտ այգի ունենալու նպատակով: Որպես արդյունք գաղափարը կյանքի կոչելու համար մենք ունենք մանրակրկիտ մշակված գործողությունների ծրագիր»,- ասաց Սյունիքի մարզի Դարբաս գյուղի ուսուցիչ Տիգրան Հովսեփյանը։


Նույն խնդրի շուրջ աշխատող մեկ այլ թիմ՝ Նահապետավան գյուղից (Շիրակի մարզ) դպրոցի հարակից տարածքում տնկել է 100 ծառ։ Եղեգնաձոր քաղաքի թիմը որոշել է լուծել օդի աղտոտվածության խնդիրը։

«Մեր նպատակն էր լուծել օդի աղտոտվածության խնդիրը, որի պատճառը քաղաքում այրված աղբի ծուխն է։ Որպես լուծում մենք առաջ բերեցինք մի քանի կարգավորման մի քանի ուղիներ՝ առաջարկելով թափոնների տեսակավորման և վերամշակման ժամանակակից եղանակներ: 15 ուսանողների հետ միասին աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով՝ խնդրի ուսումնասիրություն, դրա մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում և լուծումների առաջարկում։ Քաջ գիտակցելով, որ խնդրի վերաբերյալ իրազեկումը զգալի ազդեցություն ունի ծրագրի հաջողության հարցում, մենք մի քանի դասընթաց կազմակերպեցինք Եղեգնաձորի որոշ բնակիչների և մեր դպրոցի աշակերտների համար՝ ցույց տալով թափոններն այրելու փոխարեն դրանց օգտագործման այլ եղանակներ։ Որպես աղբի վերամշակման լավագույն օրինակ, թղթե թափոնների օգտագործմամբ մենք պատրաստել ենք աղբամաններ և տեղադրել դրանք դպրոցում: Նախագիծն ինքնին մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ Հիմա մենք իրերին այլ կերպ ենք նայում և հստակ գիտենք, որ պատասխանատվություն են կրում այն միջավայրի համար, որում ապրում ենք»,- պատմեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները։

03.07.2023
Գլխավոր Նորություններ

«Այբ»-ի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի միջոցառումը Սիլիկոնյան հովտում

Նոյեմբերի 16-ին Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը:
22.11.2024

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագիրը

«Այբ» կրթական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ԿԳՄՍՆ հետ համատեղ իրականացնում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը:
16.10.2024

123․3 մլն դրամ՝ ներհամայնքային դրամահավաքի արդյունքում

Ուսումնական տարվա սկզբում մեկնարկած ներհամայնքային դրամահավաքի արդյունքում 90 մլն դրամի փոխարեն մեզ հաջողվել է հավաքել 123 334 624 դրամ։
31.07.2024

«ԱԲ սերունդ» ծրագրի մեկ տարվա արդյունքները

Ամփոփեցինք «ԱԲ սերունդ» ծրագրի՝ ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների մեկ տարվա արդյունքները։
29.07.2024
Վերջին Նորություններ

Երկարատև համագործակցության հերթական այցը

«Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց Ստիվ Քինգին։ Սա «Այբ»-ի հետ Քեմբրիջի համալսարանի երկարատև համագործակցության հերթական այցն էր։
18.07.2024

Արարատյան բակալավրիատի աշխարհագրությունն ընդլայնվում է

Հարավային Կորեայի «Յոնսե» համալսարանը դարձավ 25 երկրների բուհերից 215-րդը, որ այս պահի դրությամբ փաստացի ճանաչում և ընդունում է ԱԲ-ի հավաստագիրը։
01.07.2024

Արարատյան բակալավրիատի նոր ձեռքբերումները

Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող համալսարանների ցանկը համալրվել է նոր միջազգային հեղինակավոր անուններով։
14.06.2024
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված