Վերադառնալ

Դիլիջանի ավագ դպրոցում մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը

 

Դիլիջանի ավագ դպրոցում պաշտոնապես մեկնարկեց «Այբպրո» նախագծային ուսումնառության ծրագիրը, որը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Դիլիջանի համայնքապետարանը։  

Ծրագիրը, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա, նպատակ ունի աշակերտներին տրամադրելու ոչ միայն խորացված առարկայական գիտելիքներ, այլև զարգացնելու 21-րդ դարի հմտություններ՝ քննադատական մտածողություն, հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։ 

«Այբպրո»-ն 2015 թվականից հաջողությամբ գործում է «Այբ» դպրոցում՝ որպես միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի բաղկացուցիչ, իսկ այժմ «Այբ» կրթական հիմնադրամի և «Կերոն» հիմնադրամի համագործակցությամբ հասանելի է դառնում նաև Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին։

Մեկնարկային միջոցառմանը «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը, ողջունելով  նախագծի մասնակիցներին, կարևոր ձեռքբերում համարեց, որ «Այբ» դպրոցի հաջող փորձառությունը տարածվում է «Այբ»-ից դուրս՝ հասանելի դառնալով լայն հանրությանը: «Այբ» կրթական հիմնադրամը նախագծային ուսումնառության կարողությունները հանրակրթական դպրոցներում զարգացնելու մեծ փորձ ու դերակատարություն ունի՝ ԿԳՄՍՆ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և այլ կառույցների հետ համագործակցությամբ: Իսկ այսօր «Այբպրո» մոդելը՝ որպես առանձին նախագիծ, դուրս է գալիս «Այբ»-ի սահմաններից և առաջին անգամ ամբողջությամբ ներդրվում հանրակրթական այլ դպրոցում: «Սա ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտների համար՝ ստանալու խորքային գիտելիք և դառնալու ավելի մրցունակ, այլև համայնքային խնդիրներին անդրադառնալու և դրանց լուծման գործում ներդրում ունենալու պատասխանատվություն է ձևավորում աշակերտների շրջանում»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Բաց մրցույթի արդյունքում ընտրված հինգ մասնագետները ներկայացրին իրենց գաղափարները և այն ոլորտները, որոնց խնդիրների լուծմանը կուղղվեն նախագծերը։ Աշակերտները միջոցառման ավարտին քվեարկությամբ ընտրեցին երեք ոլորտներ և երեք նախագծավարներ:  Այսպիսով դպրոցում ձևավորվեցին երեք նախագծային ակումբներ, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները, նախագծավարի առաջնորդությամբ մոտ մեկ տարի աշխատելով, կզարգացնեն և կիրականացնեն նախագծեր՝ ուղղված համայնքի իրական խնդիրների լուծմանը։  

«Այբպրո»-ն Դիլիջանում առայժմ փորձնական ծրագիր է, որը հաջողությամբ պսակվելու դեպքում կարող է  հետագայում ներդրվել նաև Հայաստանի այլ համայնքներում։

22.09.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված