Վերադառնալ

Նոր գիտական հարթակ ուսանողների համար

 

«Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկում է բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված նոր նախաձեռնություն։ 2022 թվականին առաջին անգամ կանցնի Բնագիտության ուսանողական մրցաշարը (ԲՈՒՄ) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն սովորող ուսանողների համար:

Մրցաշարը միջառարկայական և թիմային է. յուրաքանչյուր թիմ ունի վերոնշյալ երեք գիտաճյուղերում մասնագիտացող 4-5 մասնակից։ ԲՈՒՄ-ի նպատակն է՝ միավորել բնական գիտությունների սիրահարներին, խթանել ամենաարդիական խնդիրների բազմակողմանի լուծումներ գտնելու մշակույթը և կամրջել երիտասարդներին ու գործատուներին՝ ստեղծելով ընդհանուր հարթակ երիտասարդ գիտնականների առաջխաղացման և գիտական ամուր համայնքի ձևավորման համար։

Մրցաշարն անցնելու է երկու փուլով։ Ապրիլի 16-ին ժամը 10։00-ից PMI Science  գիտահետազոտական կենտրոնում կկայանան կիսաեզրափակիչ մարտերը, որոնց ընթացքում թիմերը կլուծեն ինչպես նախապես հայտարարված, այնպես էլ անակնկալ առաջադրանքներ՝ բանավիճելով դրանց շուրջ։ Ապրիլի 23-ին կենտրոնը կհյուրընկալի մրցաշարի եզրափակիչը, որը կուղեկցվի մեծ միջոցառմամբ՝ բաց բոլոր ցանկացողների համար։ Ժամը 10:00-ից  ներկաները հնարավորություն կունենան հետևելու կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած լավագույն թիմերի նախագծային աշխատանքներին ու մրցանակաբաշխությանը, և դիտելու մրցաշարի ամենադիտարժան մասերից մեկը՝ գիտական ցուցադրական մարտ, որին մասնակցելու են մրցաշարի ժյուրիի կազմում ընդգրկված առաջատար մասնագետներ։ Վերջում նախատեսվում է գիտական ցուցահանդես, որին ներկա են լինելու գիտական և հարակից ոլորտների մի շարք կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց նորությունները և փորձնակության ու աշխատանքի հնարավորությունները։

Մրցաշարն անցնում է գլխավոր գործընկեր PMI Science գիտահետազոտական կենտրոնի  և տեղեկատվական ու բովանդակային աջակից «Գիտուժի» աջակցությամբ՝ թույլ տալով միավորել ջանքերը երկրում գիտական ոլորտը զարգացնելու և հանրության շրջանում բնագիտական առարկաների կարևորության ու անհրաժեշտության գիտակցությունը խթանելու շուրջ։

Մրցաշարն անցնելու է «Գիտության ԲՈՒՄերանգ» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով ամեն նոր սերնդի՝ բումերանգի նմանվող անընդհատ վերադարձը գիտության աշխարհ։


PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն, նորարարությունների կառավարում և այլն։ Լինելով Հայաստանի հետազոտական և կրթական համակարգի մի մասը՝ այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավելի մագիստրոսների և 40-ից ավելի ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, և 62-ից ավելի հետազոտական թիմեր ստացել են մինչև 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։ 

«Գիտուժը» Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնություն է, որ միավորված է «Հզոր գիտություն, ուժեղ պետություն» կարգախոսի ներքո։

15.04.2022
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված