Վերադառնալ

«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր տնօրեն

 

Սեպտեմբերի 1-ին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն աշխատակազմին ներկայացրեց հիմնադրամի նորանշանակ տնօրեն Վահե Գաբրիելյանին, որը երկար տարիներ զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ, իսկ 2010 թ-ից՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնումից ի վեր, ղեկավարել այդ հաստատությունը:

ՀԽ նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախորդ տնօրեն Գոհար Հովհաննիսյանին՝ ռազմավարական փոփոխությունների այս փուլում հաջողությամբ առաջնորդելու և ակնկալվող գործառույթներն ու ինստիտուցիոնալ զարգացումներն ապահովելու համար:

Ողջունելով նոր տնօրենին «Այբ»-ում՝ Արամ Փախչանյանը կարևորեց նրա փորձառությունը և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Գոհար Հովհաննիսյանը կշարունակի իր աշխատանքն «Այբ» դպրոցում՝ որպես անձնակազմի ու ինստիտուցիոնալ զարգացման գծով ղեկավար:

04.09.2025
Գլխավոր Նորություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամում

Ապրիլի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
30.04.2026

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։
29.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդես

Տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակին և «Այբ» դպրոցի 15-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսը։
08.04.2026

Քեմբրիջի միջազգային GCE A Level-ի որակավորում՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցն ԱԲ-ն ընդլայնում է նոր որակավորմամբ և առաջարկում է նաև Քեմբրիջի միջազգային GCE А Level։
20.02.2026
Վերջին Նորություններ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
29.12.2025

Մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ

Այս անգամ հիմնադրամն անցկացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումներ։
08.12.2025

Շարունակվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» դասընթացը

«Մեկ ձայն» ասոցիացիայի անդամների և որոշ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
28.11.2025
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված